Tuesday, 03 10 2023
Ընդդիմությանը ասվել է՝ կգնաք դեմ կքվեարկեք, իրենք էլ եկել, դեմ են քվեարկել. Ռուբեն Ռուբինյան
15:31
Միշելը ակնկալում է, որ Գրանադայի հանդիպմանը Մակրոնը և Շոլցը ևս կմասնակցեն
Կատրին Կոլոննան ժամանել է Հայաստան
15:28
«Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին». Շառլ Միշել
Զարմանալի է, որ ՄԱԿ առաքելությունը գալիս է Արցախ հայաթափումից հետո Ադրբեջանի ներկայացուցիչների հետ
Ադրբեջանական զոհերի թիվը հասել է 203-ի
15:00
ԱՊՀ քարտուղարը ակնկալում է, որ կազմակերպության բոլոր երկրների ղեկավարները կմասնակցեն առաջիկա նիստին
Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները
Դեմ են քվեարկում ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանը միտված նախագծին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Այսօր ՀՀ կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում 10 ամիս և դրանից առաջ անգործություն են դրսևորել. Խանդանյան
Հայաստանը որևէ հիմք չունի պնդելու, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ-ն քայլերի կդիմի. Աղաջանյան
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3 , 2023
ԱԳՆ պետք է հրավիրվեն Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները
Ծեծել է կնոջը և կրակել է օդ
«Շնորհակալություն եմ հայտնում մեր խաղաղապահներին, որոնք ԼՂ-ում օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից». Շոյգու
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ». Վորոբյով
Երկուստեք ջանքերով նոր հաջողություններ կունենանք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում. Փաշինյանը՝ Շոլցին
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2023
13:45
Բրիտանիան հավելյալ 200 զինվորական կուղարկի Կոսովո
Հռոմի ստատուտի վավերացումը հավելյալ գործիք է լինելու. Ջուլհակյան
ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 հազար 617 անձ
ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
13:15
Մասկը X-ում գրառում է կատարել Զելենսկիի մասին՝ ծաղրով անդրադառնալով Ուկրաինային ֆինանսական աջակցության թեմային
ՔՊ-ն «ստավկան» դրեց թոխմախի մհերների ու թաղի լավ տղերքի վրա ու սխալվեց
13:04
«Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին
Լավրովի նոր կրակոցը. վտանգավոր փոխհրաձգությունը շարունակվում է
13:01
Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ Լավրովը բանակցություններ կվարի Աբխազիայի և Հարավային Օսիայի առաջնորդների հետ
ՀՀ-ՌԴ լարվածությունը վտանգավոր է, եթե չկա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ դաշնակցային գործընթաց

Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ ավագանու ընտրությունների զոհասեղանին

Թավշյա հեղափոխությամբ իշխող կուսակցություն դարձած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկում են Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը։ Թեկնածուների պակաս չկա, հայտարարվում են հավանական 4-5 անուններ։

Չի հայտարարվում, բայց հասկացվում է, որ այդ 4-5-ից, այդուհանդերձ, ամենանախընտրելին կատակերգու դերասան Հայկ Մարությանն է։ Որոշ չարամիտներ հաշվարկում են, որ հենց Երևանի քաղաքապետ դառնալու ցանկությամբ է նա անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այդ հաշվարկներում, բնականաբար, չկա ոչ մի կաթիլ սեր ու առավել ևս՝ ոչ մի գրամ հանդուրժողականություն։

Բայց այնպես չէ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միանգամից հայտարարում է նրա թեկնածությունը. կուսակցությունում քննարկումներ են ընթանում, բայց բոլոր քննարկողները, բնականաբար, գիտեն չբարձրաձայնվող այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի համար նախընտրելին հենց Հայկ Մարությանի թեկնածությունն է։ Հետևաբար քննարկումները ընդամենը գործընթացին որոշակի շղարշ հաղորդելու նպատակ ունեն։ Բայց դա, բնականաբար, «Քաղաքացիական պայմանագրի» ներքին գործն է, և կուսակցությունը լեգիտիմ իրավունք ունի Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու անգամ Սպիտակցի Հայկոյի թեկնածությունը։ Նոր Հայաստան է, նոր իրողություններ ու նոր ճաշակ։

Բայց անկախ նրանից՝ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն կլինի Կարգին, թե Սպիտակցի Հայկոն, ահա այդ թեկնածուն շատ մեծ հավանականությամբ դառնալու է 2800-ամյա Երևանի քաղաքապետ։ Որովհետև Երևանի քաղաքացիներն ընտրություններում ընտրելու են այն անձին, ում կողքին կանգնելու է Նիկոլ Փաշինյանը։ Այո, հենց Նիկոլ Փաշինյանին են ձայն տալու ընտրողները, և այդ ձայնը մեխանիկորեն հաշվվելու է այն թեկնածուի օգտին, ում կընտրի Նիկոլ Փաշինյանը։

Եվ ուրեմն՝ իրականում Երևանի քաղաքապետին ընտրելու են ոչ թե մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանի ընտրողները, այլ Նիկոլ Փաշինյանը։ Միայնակ։ Առանց որևէ քվեախցիկ մտնելու ու առանց որևէ քվեաթերթիկի վրա նշում կատարելու։ Ու այդ ընտրությունը լինելու է լեգիտիմ, որովհետև Նիկոլ Փաշինյանին հասարակությունը դեռ վստահում է։ Այդ վստահությունն է դրվելու Երևանի ավագանու ընտրությունների զոհասեղանին, և մեծ հավանականությամբ, այդ վստահությունը մսխվելու է։ Որովհետև Երևանի քաղաքապետի գործառույթներն իրականացնելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ նրա ընտրած ու ժողովրդի կողմից հաստատված թեկնածուն։

Իսկ Երևանի խնդիրները հաշվի առնելով՝ այդ թեկնածուից հաշված ամիսներ են պահանջվելու տապալվելու համար։ Տապալումը, սակայն, գրանցվելու է ոչ թե այդ թեկնածուի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի հաշվին, ով դրանից մի քանի ամիս անց մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Իսկ ընտրողները, որքան էլ տարված լինեն հեղափոխական էյֆորիայով, Երևանի քաղաքապետի աշխատանքի իրենց գնահատականը տեղայնացնելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Ու ստացվում է, որ այսօր առաջնորդի ու կուսակցական ղեկավարի իր ձայնը տալով ոչ համարժեք թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանը նվազեցնում է այն ձայների քանակը, որոնք ամիսներ հետո պետք է տրվեին իր ղեկավարած քաղաքական ուժին։

Հեղափոխության կապիտալիզացիան, ինչի մասին այդքան խոսվում է, փաստորեն տեղի է ունենալու Երևանի ավագանու ընտրություններում։ Բայց մեծ է հավանականությունը, որ այդ կապիտալիզացիան, հաղթանակ ապահովելով Նիկոլ Փաշինյանի թեկնածուին, բացասաբար ազդի հեղափոխության կապիտալի արժեքի վրա, կամ ֆինանսիստների լեզվով ասած՝ հեղափոխության լիկվիդայնության ցուցանիշը նվազելու է։

Ըստ ամենայնի, Երևանի ավագանու ընտրություններում իշխանությունը չի մասնակցելու «Ելք»-ի ձևաչափով։ Երևի նաև այն պատճառով, որ «Ելք»-ի ձևաչափով մասնակցությունը կլիներ չափից ավելի քաղաքական։ Իսկ թավշյա հեղափոխությունը, ինչպես ցույց է տալիս կյանքը, իր մեջ ավելի շատ հակաքաղաքականություն, քան քաղաքականություն է պարունակում։ «Ելք»-ով ընտրություններին մասնակցությունը կլիներ ինստիտուցիոնալ մասնակցություն ու այդպիսի քայլ, բայց ինչպես մենք տեսնում ենք՝ հետհեղափոխական Հայաստանում ամեն ինչ հիմնված է ոչ թե ինստիտուտների, այլ անձերի վրա։

Քաղաքական քննարկումներում միշտ արծարծվում է հարցը՝ արդյոք Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն, թե՞ կառավարչական պաշտոն է։ Կան թե՛ մեկ, թե՛ մյուս տեսակետի կողմնակիցներ ու հիմնավորումներ։ Բայց փաստորեն իրականության մեջ Երևանի քաղաքապետի պաշտոնը կարող է դառնալ թե՛ քաղաքականությունից, թե՛ կառավարչականությունից դուրս պաշտոն։ Կարգին պաշտոն։ Կարգին Երևանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում