The Beatles խմբի նախկին անդամ, բրիտանական երաժիշտ Փոլ Մաքարթնին կրկին հատել է հետիոտնի անցումը, որտեղ 1969 թվականին արվել էր խմբի լեգենդար լուսանկարը՝ Abbey Road ալբոմի շապիկի համար։
Մաքարթնին այդ մասերում էր հայտնվել համերգով։ Այս անգամ երգիչը զբոսնում էր ոչ թե ոտաբոբիկ, այլ հողաթափերով։ Տեսանյութի հեղինակը նրա դուստրը՝ Մերին է։

«Լիվերփուլյան քառյակը» Լոնդոնի «զեբրին» համաշխարհային հռչակ բերեց։ Խմբի երկրպագուներն ամբողջ աշխարհից այժմ գալիս են այստեղ, որպեսզի լուսանկարվեն։










































