Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Զինված ուժերը կոշտացնում են հայկական կողմի դիրքերը. գնդակը դիվանագետների դաշտում է

«Ադրբեջանի հատուկ նշանակության օբյեկտները հայկական զինված ուժերի թիրախում են, և պաշտպանության բանակը կարող է ցանկացած պահի կաթվածահար անել հակառակորդի տնտեսությունը», «Մինգեչաուրի կաթվածահար լինելը վերջին ժամանակահատվածում․․․ իհարկե՝ դա ընդհանուր առմամբ մտնում է մեր մարտավարական պլանների մեջ: Սովորաբար ռազմարվեստը պահանջում է մարտական գործողություններ վերսկսելու դեպքում հարվածներ հասցնել ինչպես նման օբյեկտների, այնպես էլ ռազմական օբյեկտների․․․ այնպիսի օբյեկտների (որոնց հարվածելը), որը վնաս կտա տնտեսությանը և չի թույլատրի, որպեսզի արդյունքում զինված ուժերը ապահովվեն համապատասխան միջոցներով: Եթե դրա անհրաժեշտությունը կլինի (դեռ դա ես չեմ տեսնում), միանշանակ որոշում ընդունելու ենք և վայրկյան անգամ չենք երկմտելու հարվածելու հարցում», «վերջին մեկ տարում ԼՂ ՊԲ-ում ևս լուրջ վերազինում է տեղի ունեցել․ թարմացվել է ավտոպարկը, հրետանին, ժամանակակից ջերմային տեսահսկվող սարքերով կահավորվել են շփման գծի ողջ երկայնքով տեղակայված դիրքերը»,- սրանք մեջբերումներ են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի՝ այսօր Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսից, որին մասնակցել են նաև տասնյակ լրագրողներ Հայաստանից:

Լևոն Մնացականյանը՝ գնահատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը, ասել է, որ այն հիմա անհամեմատ ավելի հանգիստ է, քան նախկինում։ Բայց տարբեր հարցերին պատասխանելիս Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը տարբեր ձևակերպումներով մի քանի անգամ շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում հակառակորդը կստանա ասիմետրիկ հակահարվածներ, և կրկին անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի ուղղությամբ կարող են կիրառվել ոչ միայն պաշտպանողական, այլ նաև հարձակողական գործողություններ։

Այս հայտարարությունները հաջորդում են Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ երեկ ռուսական մամուլին տված հարցազրույցին, որտեղ կրկին կարմիր թելով անցնում էր անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական գործողություններով համարժեք պատասխան տալու հայկական կողմի կարողության մասին թեզը։

Ընդհանուր առմամբ, հայկական երկու պետությունների պաշտպանության նախարարների հռետորաբանության մեջ նկատվում են բավական էական փոփոխություններ։ Իհարկե, նախկինում էլ հակառակորդին համարժեք պատասխան տալու մասին հայտարարություններ հնչել են, սակայն այսօր դրանք հնչում են շատ ավելի համակարգված ձևով և կարծես վկայում են ոչ թե իրավիճակին ըստ անհրաժեշտության արձագանքելու, այլ պաշտպանական ու անվտանգային նոր հայեցակարգի մասին, որի հիմքում ընկած է հայկական կողմի դիրքերի կոշտացումը: Եվ շատ խորհրդանշական ու կարևոր է, որ դա հնչում է հայկական երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից գրեթե զուգահեռաբար, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք հայկական հռետորաբանության ու դիրքերի կոշտացման համատեղ քաղաքականության, Հայաստան-Արցախ գործողությունների, ռազմավարության ու մարտավարության համակարգվածության հետ։

Ուշագրավ է նաև այն արտաքին քաղաքական համատեքստը, որում հնչում են երկու երկրների պաշտպանության նախարարների այս հայտարարությունները։ Նախ դրանք հաջորդում են դեռևս մայիսի 9-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանին վերադարձնելու մասին։ Դրանից բացի՝ ընդամենն անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունների պատասխանատվությունն ընկնելու է նաև Ռուսաստանի վրա, եթե վերջինս չօգտագործի իր լծակները Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու համար։ Ահա այս և մի շարք այլ իրադարձությունների համատեքստում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների կողմից տեղի է ունենում հռետորաբանության ակնհայտ փոփոխություն, որը առնվազն ՀՀ պաշտպանության նախարարի պարագայում կարելի է համարել նաև ռազմական դիվանագիտության ամրացմանն ուղղված էական քայլ։ Այս հայտարարությունները, կոշտացնելով Հայաստանի դիրքերը ռազմական առումով, նույնպիսի ֆոն, թիկունք են ապահովում արդեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտության գործունեության համար։

Ինչպես կօգտագործի դիվանագիտական կորպուսը բանակի հերթական աջակցությունը, որքանով այդ աջակցությունը կկապիտալիզացվի բանակցային գործընթացում՝ նպաստելով հայկական կողմի նաև բանակցային դիրքերի կոշտացմանն ու ամրացմանը, ցույց կտան առաջիկա զարգացումները։

Մինչ այդ կարելի է հերթական անգամ արձանագրել, որ զինված ուժերը, ընդ որում, ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի, մեկ քայլ առաջ են պետական այլ ինստիտուտների, այդ թվում՝ արտաքին քաղաքականությունն իրականացնողների համեմատ։ Հայկական բանակը այդ առաքելությունը կատարել է տարիներ շարունակ, կատարում և ավելի է ամրապնդում նաև այսօր, և այդ հնարավորությունը արտաքին քաղաքականության ասպարեզում չօգտագործելու իրավունք հայկական կողմը պարզապես չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում