Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Ճապոնիայի դեսպանի հետ մենք «Ջայկա» նախագիծն ենք անում». Լիլիթ Մակունց

ՀՀ մշակույթի նախարարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել մեր երկրում գործող մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նախարարը շեշտեց, որ դեսպանների հետ հանդիպումները միայն արարողակարգային բնույթ չեն կրում, երկուստեք ամրագրվում են այն ծրագրերը, որոնք արդեն գոյություն ունեն, ինչպես նաև փորձում են հասկանալ, թե համատեղ ինչ կարող են անել:

«Մասնավորապես՝ Վրաստանի դեսպանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք մշակութային համատեղ փոխանակման ծրագրեր անել երաժշտության, ցուցահանդեսների հետ կապված: Ճապոնիայի դեսպանի հետ մենք «Ջայկա» նախագիծն ենք անում: Սա շատ կարևոր է մեզ համար: Նրանք դրամաշնորհ են տրամադրել մեզ սարքավորումների տեսքով, որոնք ապահովելու են մշակութային արժեքների գնահատման և փորձարարական աշխատանքների իրականացման ամբողջ գործընթացը: Հիմնականում ամեն ինչ պայմանավորված է, կարծում եմ, մեկ ամսվա ընթացքում ծրագրի բացումը կազդարարենք»,-ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Նախարարի խոսքով՝ օգոստոսին էլ բացվելու է հայ-իտալական մշակութային կենտրոնը, որտեղ իրականացվելու է փորձագիտական, մասնագիտական հմտությունների փոխանցում, կազմակերպվելու են դասախոսություններ: Այս կառույցը տարածաշրջանում միակն է լինելու, որը հուշարձանների պաշտպանության ոլորտում շատ լուրջ դերակատարում է ունենալու:

«Ֆրանսիայի դեսպանի հետ համագործակցում ենք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, Գերմանիայի դեսպանատան հետ խորհրդակցել ենք, թե ինչպես կարող ենք, օրինակ, գրականության ոլորտում համագործակցել»,-նշեց նա՝ հավելելով, որ կարելի է, օրինակ, թարգմանել թատերական գործեր և դրանք բեմադրել:

«Շատ տարբեր, հետաքրքրիր նախագծեր կան, որոնք ժամանակի ընթացքում քայլ առ քայլ կկարողանանք իրականացնել: Մի մասի մեկնարկն արդեն տրված է»,-եզրափակեց Լիլիթ Մակունցը:

https://www.facebook.com/armenpress/videos/1859523567473889/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում