Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Մեկ միլիարդ դրամի խայծ. թաքնված բնազդ

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել կալանքից, վճարելով 1 միլիարդ դրամի գրավը, որ նրա խափանման միջոցը փոխելու համար սահմանել էր դատարանը: Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի հարստացման համար: Ո՞վ է նրա փոխարեն վճարել մեկ միլիարդ դրամ գրավը, ինչը բազմապատիկ անգամ ավելի է, քան Հայաստանի դատարաններում մինչ այժմ կիրառվող գրավները: Այս հարցն ունի համատեքստային երկու ուշագրավ շերտ: Նախ այն, թե ինչքանով է Վաչագան Ղազարյանի ազատ արձակման համար գրավադրված փողն օրինական, թեև դա, ըստ էության, կարելի է արդեն գնահատել հանրությանը վերադարձված փող: Եվ մյուսը, ինչը թերևս առավել ուշագրավ է, թե ո՞վ է ստանձնել Ղազարյանի ազատ արձակման համար, այսպես ասած, պատասխանատվությունը:

Բանն այստեղ այն է, որ Ղազարյանի ձերբակալությունը, անշուշտ, դիտարկելի չէ միայն կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Իհարկե սա չափազանց կարևոր ասպեկտ է, հատկապես նոր Հայաստանի ողնաշարի ձևավորման խնդրում, որը պետք է լինի օրինականությունը, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ոստիկանության կոլեգիայի նիստում հերթական անգամ հռչակեց անբեկանելի առաջնահերթություն: Ղազարյանի ձերբակալությունը այդուհանդերձ նաև քաղաքական և հոգեբանական երևույթ էր, իր նշանայնությամբ, խորհրդանշականությամբ: Թավշյա հեղափոխությունից հետո նա այն թիրախներից մեկն էր, որը պետք է ցույց տար թավշյա հեղափոխության անկասելիությունը: Նախորդ համակարգն իր տոտալիտար կառուցվածքով հանդերձ ուներ ավտորիտար հենասյուներ, որոշակի հիերարխիկ կառուցվածքով և Վաչագան Ղազարյանը, ինչպես, օրինակ, Սաշիկ Սարգսյանը կամ Լևոն Սարգսյանը, ըստ էության այդ հենասյուներից մեկն էր: Իսկ դա ազդակ է մի կողմից հանրությանը, մյուս կողմից, իհարկե նաև հենց այն համակարգին, որը գործնականում զրկված լինելով իշխանությունից, այդուհանդերձ, դեռևս չի զրկվել ինքնապաշտպանության բնազդներից: Նշանային ձերբակալությունները օրինականության խնդրից բացի, դրան զուգահեռ, լուծում են նաև իշխած և հեռացող համակարգն ինքնապաշտպանության «բնազդից» զրկելու հարց:

Ահա այդ համատեքստում էլ ուշագրավ է դառնում Վաչագան Ղազարյանի ազատ արձակումը 1 միլիարդ դրամի, ըստ էության, աստղաբաշխական գրավով: Դա հեռացող համակարգի ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է, իսկ ավելի շուտ գուցե ինքնապաշտպանական բնազդը «բնից դուրս բերելու» մի յուրօրինակ իրողություն: Վերջին հաշվով, երբ այդ բնազդը տևական ժամանակ չի դրսևորվում, ապա առաջանում է այսպես ասած «քողարկման» վտանգ: Իսկ «դարանակալ» բնազդը, խոշոր հաշվով, միշտ ավելի վտանգավոր է, քան դրսևորվողը: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավարի կալանքից ազատ արձակման կամ խափանման միջոցը փոխելու գործընթացը ըստ էության հիշեցնում է հեռացող համակարգի ինքնապաշտպանական «թաքնված բնազդը» «դարանից» դուրս բերելու մի յուրօրինակ գործընթաց կամ հատուկ գործողություն: Այդ իմաստով, Վաչագան Ղազարյանը, կամա թե ակամա, հայտնվել է մեկ միլիարդ դրամով բաց թողնված «խայծի» դերում: Հարցն այն է, թե ինչ է բռնվելու դրանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում