Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Եթե հանկարծ համակարգը սկսեց պահանջել

Հայ ազգային կոնգրեսին տված պատասխանով Սերժ Սարգսյանը Կոնգրեսին դրեց իսկապես բարդ դրության առաջ: Եվ պատասխանը, որ Կոնգրեսը այսպես ասած տաք հետքով տվեց, վկայում է հենց այդ մասին: Կոնգրեսը հայտարարեց, թե Սարգսյանի պատասխանի մեջ անհստակություններ կան, հետևաբար այն պետք է քննարկվի Կոնգրեսի կառույցներում:

Միամտություն կլիներ, եթե Կոնգրեսը Սարգսյանից հստակ ու միարժեք պատասխան ակնկալեր: Կամ Կոնգրեսը իսկապես միամիտ էր, կամ էլ Սերժ Սարգսյանի պատասխանն իսկապես բավական բարդ խնդիր դրեց Կոնգրեսի առջև: Սակայն, այդ պատասխանը ինքնին նաև վկայում է Սերժ Սարգսյանի լուրջ խնդիրների մասին: Բանն այն է, որ եթե նա չունենար այդ խնդիրները, ապա ընդդիմությանը կտար միարժեք և հստակ պատասխան՝ ահա իմ պատվիրակությունն ու օրակարգը, կամ ես ոչ մի պատվիրակություն էլ չեմ կազմավորում և կորեք գրողի ծոցը ձեր օրակարգով: Ամուր դիրքեր ունեցող նախագահը թերևս հենց այդպես էլ կվարվեր՝ կամ մի, կամ մյուս ձևով:

Սակայն Սերժ Սարգսյանը փորձում է ընդամենը լղոզել իրականությունն իրեն մանևրի տեղ թողնելու, ժամանակ շահելու համար: Իսկ ո՞րն են նրա խնդիրները: Նրա խնդիրներն այստեղ թե՛ իշխանական համակարգում են, թե՛ միջազգային հանրության հետ հարաբերության տիրույթում, որտեղ նա պատասխանատու միջոցառում ունի վաղը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում ունենալիք ելույթ: Սերժ Սարգսյանը մի կողմից չի կարող միջազգային հանրության մոտ չկատարել հանդուրժողության խոստումները, չարդարացնել այն ակնկալիքները, որ բաց տեքստով հայտնում էին եվրակառույցներն ու ԱՄՆ-ը, մյուս կողմից էլ չի կարող բացահայտ ընդունել երկխոսելու և բանակցելու առաջարկը, որովհետև այդ դեպքում էլ համակարգի առջև իր պարտավորությունները խախտած կլինի: Իսկ այդ պարտավորությունների առանցքն այն է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող իշխանությանը որևէ բան թելադրել, իսկ եթե թելադրում է և իշխանությունն էլ՝ ընդունում, ապա նշանակում է, որ իշխանության անվտանգության երաշխավոր հանդիսացող նախագահը թույլ է:

Ահա այդ խնդիրը ունի նաև Սերժ Սարգսյանը, և նրա պատասխանը Կոնգրեսին այդ երկու խնդիրների առկայության վառ վկայություն էր: Իսկ գլոբալ խնդիրը, որ հանգեցնում է այդպիսի խնդրահարույց երկվության, հասարակության հետ ունեցած պրոբլեմներն են, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի կարողանում լուծել, այլ էլ ավելի է խորացնում: Եվ այդ իրավիճակն ընդհանուր առմամբ հուշում է, որ երկխոսությունն ինքնին ըստ էության Սերժ Սարգսյանի շահից է բխում, գլոբալ իմաստով, քանի որ նա կարծես թե ունի իրավիճակի կայուն զարգացման միայն այդ տարբերակը: Սակայն, այս դեպքում երկխոսություն ասածը դրա անվան տակ ընդդիմության հետ սիլի-բիլի անելն ու ժամանակ շահելը չէ, այլ հասարակության համար ընկալելի և լեգիտիմ կոնկրետ փոփոխություններ ապահովելը: Այլապես, գալու է ժամանակը, երբ իրավիճակի փոփոխություն է պահանջելու իշխանական համակարգը: Իսկ այդ դեպքում արդեն Սերժ Սարգսյանի համար ավելի ծանր է լինելու թե դրանք կատարելը, թե չկատարելը:

Իսկ ժամանակն շահելը, համակարգի պահանջների դեպքում, լինելու է երևի թե անհնար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում