Երեկ UEFA-ի անդամ 53 երկրներից 41-ի հավաքականներն ընկերական հանդիպումներ անցկացրին: Իրենց ուժերը չափեցին նաև Հայաստանի մրցակիցները:
Ռուսաստանի հավաքականը Վորոնեժում 0:2 հաշվով պարտվեց բելգիացներին: Դուբլինում կայացած Իռլանդիա-Նորվեգիա հանդիպումն ավարտվեց սկանդինավների հաղթանակով` 1:2 հաշվով: Սլովակներն իրենց հերթին 2:3 հաշվով զիջեցին բոսնիացիներին, Ալբանիա-Մակեդոնիա հանդիպումն էլ ավարտվեց 0:0 հաշվով: