Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական ժանդարմերիայի մոտ 300 ներկայացուցիչներ երկրի Վան, Հաքքարի, Ադանա, Մերսին, Ռիզե և Շըրնաք նահանգների 49 առանձին վայրերում միաժամանակ իրականացրել են մաքսանենգ թեյի՝ վերջին տարիների խոշորագույն օպերացիան։
Արդյունքում ձերբակալվել է 32 մարդ։ Առգրավվել է 1 միլիոն 473 հազար կիլոգրամ մաքսանենգ թեյ և 40 տոննա աղանդեր։ Պարզվել է, որ մաքսանենգ ճանապարհով Իրանից ներկրված թեյը մշակվել է Ադանայի գործարաններից մեկում, ուր թեյին գույն հաղորդելու համար օգտագործվել է խոզի արյուն։