Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ո՞ւմ է հաղթելու Նիկոլ Փաշինյանը

Առաջիկա ընտրական ցիկլի համատեքստում առնվազն ակտուալ չի հնչում «ո՞վ է հաղթելու» հարցադրումը։ Հեղափոխությունները սովորաբար մրցակիցներ չեն ունենում և առաջիկա ընտրություններում ընդամենը թղթով ձևակերպում են իրենց հաղթանակը։ Այդպես եղել է Վրաստանում, Ուկրաինայում, ընդհանուր տենդենցից չի շեղվելու նաև Հայաստանը։ Հաղթողի հարցը փակված է՝ դա այն ցուցակն է, որի առաջին համարում կլինի Նիկոլ Փաշինյանը։

Սակայն հեղափոխության ֆորմալ հաղթանակը ենթադրում է ոչ միայն ակնհայտ ռևանշի ձգտման լիակատար ֆիասկոն, այլ շատ ավելի տարողունակ մի սահմանագիծ, որից այն կողմ չեն անցնելու քաղաքական օրինաչափություններ, որոնք գործել են նախորդ համակարգի ժամանակ։ Այդ համատեքստում ակտուալ է դառնում հարցը, թե ո՞ւմ է հաղթելու Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարանական առաջիկա ցիկլն առաջին հերթին ավարտվելու է օլիգարխիկ սեգմենտի պարտությամբ։ Այստեղ պարտությունը մի փոքր հարաբերական կատեգորիա է, որովհետև, անկասկած, ԲՀԿ-ն, օրինակ՝ որպես խոշոր օլիգարխիայի կուսակցություն, հայտնվելու է խորհրդարանում, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանի թիմն արտահերթ ընտրություններից հետո կորցնելու է իր ֆունկցիոնալ նշանակությունը։ Հիմնադրման առաջին օրվանից ԲՀԿ գործունեությունը կառուցվել է համակարգային տրամաբանության վրա՝ անկախ այն հանգամանքից կուսակցությունը եղե՞լ է, թե՞ ոչ կառավարող կոալիցիայում։ Համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանի թիմը գործել է Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի գծած տարածության շրջանակներում, փոքր շեղումների դեպքում, իշխանության կողմից, ԲՀԿ գործունեությունն անմիջապես «խմբագրվել» է՝ ինչպես դա եղավ 2015-ի սկզբին։ Հետհեղափոխական առաջին փուլում ԲՀԿ հին դերակատարությունն իներցիայով պահպանվում է․ կուսակցությունը ներկայացված է կոալիցիոն կառավարությունում։ Նույնիսկ կարելի է ենթադրել, որ այս իմաստով ԲՀԿ-ն առայժմ իրապես չի առերեսվել հեղափոխության հետ ու դա տեղի է ունենալու արտահերթ ընտրություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանի թիմն այլևս տեղ չի ունենալու իշխանության ծրագրերում։ Օրինակ՝ օլիգարխիկ ՀՀԿ-ն չկարողացավ ադապտացվել նոր իրողություններին, ինչի հետևանքով այդ կուսակցության կազմաքանդման գործընթացը շարունակվում է։ Այդ ցավոտ գործընթացը ԲՀԿ-ին սպասում է խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նա ինստիտուցիոնալ, մենթալ առումով պատրաստ չի լինելու ընդդիմադիր գործունեության, ավելի մեծ իմաստով՝ ավտոնոմ գործունեության։

Չի կարող անտագոնիստական համակարգի մի բևեռը հեռանալ, մյուսը՝ պահպանել իր կենսունակությունը։ Դա էլ է քաղաքական օրինաչափություն։ Հայաստանում 1996-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծվել էր անտագոնիստական քաղաքական համակարգ․ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո իր քաղաքական կենսունակությունը կորցրեց նաև Վազգեն Մանուկյանի թիմը, որովհետև իր ամբողջ գործունեությունը կառուցել էր բացառապես հակալևոնականության թեզի վրա։ Սերժ Սարգսյանն իր իշխանության տասնամյակում, ըստ էության, վերացրել էր քաղաքական դիմադրության բոլոր կենտրոնները՝ անուղղակիորեն նպաստելով իր իշխանության, այսպես կոչված, մաուզերիստական այլընտրանքին։ «Սասնա ծռերը» Սերժ Սարգսյանի համար թերևս հարմար ընդդիմություն էր, որովհռետև նախորդ համակարգը քաղաքակիրթ կարող էր երևալ միայն նման այլընտրանքի համատեքստում։ Սերժ Սարգսյանին ու «ծռերին» միավորում է մի ընդհանոր հատկանիշ․ նրանց գործունեությունն ուղղված է քաղաքականության դեմ։ Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո նախադրյալներ են ստեղծվել, որ քաղաքականությունը վերջապես կվերադառնա Հայաստան, ինչի հետևանքով մարգինալացվելու է ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև բացառապես հակասերժական կոչերով հանդես եկող «ծռությունը»․ երբ չկա Սերժ Սարգսյանը, առհասարակ վերանում է այդ ուժի պահանջարկվածությունը։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները ֆորմալացնելու են «ծռերի» պարտությունը․ ուշագրավ է, որ սա լինելու է նրանց առաջին իրական քաղաքական հայտը, որն էլ բացահայտելու է այս խմբի քաղաքական պոտենցիալի բացակայությունը։ Խոսուն է ուշագրավ մեկ այլ հանգամանք․ նախորդ համակարգի տրամաբանության բացակայությունը ուղղակիորեն կազմաքանդում է ՀՀԿ-ն, սակայն կենսունակության բոլոր նշաններից զրկում է նաև այսպես կոչված հակահամակարգին ու պատահական չէ, որ հենց այս փուլում, երբ արդեն չկան իշխանության ռեպրեսիաները, «Սասնա ծռեր» խմբավորումը ճաքեր տվեց՝ Պավլիկ Մանուկյանի հայտնի սկանդալային հայտարարությամբ։ Ժիրայր Սեֆիլյանի թիմի միասնականության միակ ազդակը Սերժ Սարգսյանի իշխանությունն էր․ ռացիոնալ կամ նույնիսկ իռացիոնալ այլ մոտիվներ գոյություն չունեն։

Բաղրամյան 26-ը ֆունկցիոնալ, քաղաքական առումով փոխել է իր նշանակությունը՝ «որբացնելով» քաղաքական բոլոր այն ուժերին, որոնք ընտրությունների ժամանակ ակնկալում էին համապատասխան քվոտա ստանալ իշխանության առաջին դեմքից։ Նման ուժերի հավաքական կերպարը ՀՅԴ-ն է, որի համար քսան տարի շարունակ միակ «ընտրողի» կարգավիճակում հանդես են եկել սկզբում Ռոբերտ Քոչարյանը, հետո՝ Սերժ Սարգսյանը։ ՀՅԴ-ն այնքան է կորցրել իր քաղաքական ավտոնոմությունը, որ դժվար է պատկերացնել, որ կարող է մինչև ընտրություններն ադապտացվել քաղաքական նոր իրողություններին՝ գտնելով հասարակության հետ հարաբերությունների ռացիոնալ բանաձևեր։ Չմոռանանք, որ թավշա հեղափոխությունը բովանդակային հարթության վրա ապաշրջափակել է նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները՝ ՀՅԴ-ին զրկելով Սփյուռքի գործոնը մոնոպոլացնելու ու որպես հաղթաթուղթ օգտագործելու հնարավորությունից։

Եվ վերջապես՝ առաջիկա ընտրությունները լուսանցքում են թողնելու բոլոր այն ուժերին, որոնց համար ընտրությունները Մոսկվային հաճոյանալու միջոց էին։ Թավշյա հեղափոխությունը բարձրացրել է հասարակության սուբյեկտությունը, ինչը զրոյական է դարձնում արտաքին միջամտությունների դերն էլեկտորալ կողմնորոշումների ձևավորման գործընթացում։ Ըստ այդմ՝ առաջիկա ընտրություններում պարտվելու է նաև այսպես կոչված՝ «հինգերորդ շարասյան» ինստիտուտը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում