Thursday, 18 08 2022
-
14:03
Մեր մեդիադաշտը լի է տագնապներով․ ինչ ցանում ենք, այն հնձում ենք․ Տեր Շահե քահանա Հայրապետյան
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 35 809 դեպք են հայտնաբերել մեկ օրում: Դա առավելագույնն Է մարտի 16-ից ի վեր
Ողբերգական դեպք՝ Երևանում. ձեռնահարկում հայտնաբերվել է 21-ամյա ուսանողուհու կախված դին
«Բորդյուր չեն կարողանում գտնել». կառավարությունը 757 միլիոն դրամ հատկացրեց 15 բնակավայրի
13:30
Ճապոնիան Մոլդովային 7,4 միլիոն դոլար կտրամադրի ուկրաինացի փախստականների օգնության համար
Հրավառության նյութերի ազատ վաճառքը պետք է արգելվի, միայն լիցենզավորված մասնագետը պետք է անի
13:17
ԱՄՆ-ը եւ Թայվանը պայմանավորվել են աշնան սկզբին առեւտրական բանակցությունների մեկնարկի շուրջ
Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները խստացվելու են, ապրանքը բռնագրավվելու է
ՊԵԿ-ում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար այսուհետ աշխատանքային ստաժ չի պահանջվի
ԱՄՆ-ն ակնարկում է Բլինքենի կովկասյան «բլից-կրիգի» անհաջողությունը, բայց շարունակելիությունը
Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների
«Արմյանսկայա գուբերնիա»-ի դեմ մեծ խաղ է, մենք՝ փոքրիկ խաղացող
Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է
Շենքի փլուզման վտանգ կա․ ԱԻՆ խոսնակ
«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը՝ ի պատասխան ՌԴ դեսպանատան բողոքի նոտայի
12:39
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հրդեհ Երևանի Աղբյուր Սերոբ փողոցում
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Արցախը իմունիտետ է ձեռք բերել. նոր ճանապարհին բնակավայրեր կլինեն
Ամուսինը սպանել է կնոջը, ապա՝ ինքնասպան եղել
Խնդիր է դրված եղել, որ Բեյրութում տեղի ունեցածից հետո ՀՀ-ում նման բան չլինի. Փաշինյան
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը
Հեղուկ գազի գինը – Օգոստոս 18, 2022
12:00
Եվրոպայի խոշորագույն երկրները հուլիսին ռազմական օգնություն չեն առաջարկել Ուկրաինային. Politico
Պայթյունի էպիկենտրոնում ենք աշխատում. ենթադրում ենք՝ այնտեղ քաղաքացի կա. ԱԻ նախարար
11:45
Էստոնիան դադարեցրել Է ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր եւ նրանց այցագրեր տալը
Ուղիղ․ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
«Սուրմալու»-ի պայթյունի գործով այս պահին չկա փաստական տվյալ, որ ահաբեկչություն է․ ՔԿ նախագահ
11:30
Պետդեպը ողջունում Է Լվովում բանակցություններ վարելու՝ Զելենսկիի, Էրդողանի եւ Գուտերիշի որոշումը

«Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը կարող զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակները կիրառելու «գայթակղությունից»». նախարար

ՀՀ պաշտպանության նախարարի համար հատուկ անհանգստություն է առաջացնում ադրբեջանական զինուժի ակտիվացումը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան ուղղությամբ, որտեղ մինչ այժմ հարաբերական հանգստություն էր: «Այդ հատվածում ռազմական պրովոկացիայի ցանկացած արտահայտում հղի է մեծ ճգնաժամի բորբոքմամբ, որը կառնչվի նաև տարածաշրջանային այլ խաղացողների»,- այս մասին EADaily-ին տված հարցազրույցում ասել է նախարար Դավիթ Տոնոյանը:

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի կարգավիճակում չէ և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի դեպքում կարող են չդիմանալ ձեռքի տակ եղած ռազմական արսենալի կիրառման «գայթակղությանը»:

«Հայաստանի կառուցողական դիրքորոշմամբ հանդերձ, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այսքան վստահ չլինել նրանում, որ նա է վերահսկում ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները ադրբեջանական կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերսկսման պարագայում՝ Բաքվի կողմից նույնիսկ սահմանափակ մասշտաբով ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»,-ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի կուտակման մասին հարցադրմանն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգին՝ նախարար Տոնոյանը նկատել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում:

«Ադրբեջանական զինուժի ակտիվացման և կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նմանատիպ գործընթացները դիտարկվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես, նախիջևանյան ուղղությամբ: Ադրբեջանի պահվածը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք, մինչդեռ հենց ուժի կիրառման բացառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի հիմքում, ինչպես ցանկացած այլ կոնֆլիկտի»,-ասել է ՀՀ ՊՆ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում