Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հեղափոխության հաղթանակից հետո «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր գործունեությունը դադարեցրել է

Հեղափոխության հաղթանակից հետո «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր գործունեությունը դադարեցրել է, և, ամենայն հավանականությամբ, ճակատի մասնակիցները անհատապես կընտրեն իրենց հետագա քաղաքական գործունեության ճանապարհը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը։

«Ճակատը այդ հեղափոխությունը նախաձեռնողներից ու սկսողներից էր: Ոչ միայն հայտնի քայլարշավից առաջ, ընթացքում և հետո, այլև մինչև հաղթական ավարտը ճակատը իր ողջ ներուժը ներդրեց հաղթանակի համար: Հանուն այդ հաղթանակի, արձանագրելով նաև հեղափոխությունն առաջնորդելու ելած երիտասարդ գործիչների շատ ավելի մեծ եռանդն ու կարողությունները, մենք երբեք չձգտեցինք առաջին պլան դուրս գալ, հարթակ գրավել, ինքնագովազդ անել և ամեն ինչ արեցինք հեղափոխական շարքերի համերաշխությունն ու միասնությունը ապահովելու համար»,- նշեց նա:

Ըստ Ռուբինյանի՝ ճակատն ի սկզբանե որդեգրել էր խաղաղ, ոչ բռնի քաղաքական պայքարի ուղին ու չի շեղվել այդ ուղուց, թեպետ նախորդ ռեժիմին ծառայող մամուլը ջանք ու եռանդ չէր խնայում ճակատը որպես «Սասնա ծռերի» աջակիցներ և հարցը զենքով լուծելու կողմնակից ներկայացնելու գործում։ «Իսկ «Սասնա ծռերին» համարել ենք հանցավոր ռեժիմի զոհեր, որոնք, այլ ուղի չտեսնելով, ճարահատյալ ընտրեցին ապստամբության ուղին»,- նշեց նա:

Խոսելով ազատամարտիկ Պավել Մանուկյանի՝ դատարանում արած սկանդալային հայտարարությունների՝ ոստիկանների սպանության, բանկոմատի կողոպուտի մասին, Կարապետ Ռուբինյանը նշեց, թե բացի մամուլում հրապարակվածից՝ որևէ այլ տեղեկություն չունի կատարվածի մասին. «Պավել Մանուկյանին էլ չեմ ճանաչում, ուստի գնահատական տալ կամ ենթադրություններ անել չեմ ուզում»:

Հարցին, թե ինչ ձևաչափով է «Հանուն Հայաստան պետության» ճակատը մասնակցելու ընտրություններին, մանավանդ, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե ընտրությունները, ըստ ամենայնի, կայանալու են 2019 թվականի մայիսին, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Չեմ լսել նման հայտարարություն: Վերջին ասուլիսում նա կրկնեց մեկ տարվա, հիմա արդեն 11-ամսյա ժամկետում ընտրություններ անցկացնելու կառավարության հաստատակամ մտադրության մասին: Եվ, ընդհակառակը, նաև նշեց, որ չի բացառում ըստ իրավիճակի դրանք ավելի շուտ անցկացնելու հեռանկարը: Ինչ վերաբերում է ճակատին, արդեն ասացի, որ ճակատն այլևս չի գործում, ու անդամները, ամենայն հավանականությամբ, անհատապես կընտրեն իրենց քաղաքական ուղին»:

Ռուբինյանի խոսքով՝ ճակատը տարբեր միջոցներով բարձրաձայնել է Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին փուլ առ փուլ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, հայ-իրանական, իսկ այնուհետև հայ-թուրքական սահմանի պաշտպանության ուղեկալներում ու տեղամասերում հայ սահմանապահներով փոխարինելու հարցը: «Բազմիցս շեշտել ենք, որ «Զվարթնոցում» ռուս սահմանապահների ներկայությունն ընդհանրապես ապօրինի է, իսկ սահմանների հսկողության փոխանցումը ի սկզբանե նախատեսված էր միջպետական համաձայնագրով: Համաձայնեք, որ սա մեր երկրի ինքնիշխանությունն ամրապնդելուն ուղղված կարևոր հարց է: Ներկայիս ժամանակավոր կառավարությունից այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել պահանջելը այնքան էլ ճիշտ չեմ համարում, բայց լիահույս եմ, որ հարցը կլինի առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օրակարգում»,- նկատեց նա:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում