Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Հասարակության էյֆորիան ոչ թե նվազում, այլ ավելանում է։ Ուրբաթ օրվա ասուլիսում նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրությունների երկարաձգումը չի՞ նվազեցնում հեղափոխական ոգևորությունը։ Նիկոլ Փաշինյանը չմասնավորեցրեց, թե ինչի հաշվին է ավելանում կամ ավելանալու հեղափոխական էյֆորիան։ Բայց չմասնավորեցնելուց առաջ նա արդեն հայտարարել էր, որ տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու արդար դատական համակարգը։ Ենթատեքստը հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը թերևս հաշվարկում է, որ կոռուպցիայի դեմ պայքարով, առաջիկայում դրա շրջանակներում կատարվելիք բացահայտումների ավելի դիտարժան տեսարանների արդյունքում իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կավելանա, հեղափոխական էյֆորիան էլ կաճի։

Կոռուպցիայի դեմ պայքարը, այսպիսով, հռչակվում է ոչ միայն տնտեսության հիմնասյուն, այլև պետական քաղաքականության գերակայություն։ Կոռուպցիայի դեմ պայքարը փոխարինելու է գալիս պետական քաղաքականությանն ընդհանուր առմամբ։ Պետական քաղաքականությանը սպասարկող ենթահամակարգ լինելու փոխարեն՝ կոռուպցիայի դեմ պայքարը դառնում է ինքնին պետական քաղաքականություն, ավելին՝ պետական կառավարման ողջ համակարգն է սպասարկում կոռուպցիայի դեմ պայքարին։ Պետական բոլոր գերատեսչությունների առաջնահերթությունը իրենց ոլորտներում նախկին թերացումների բացահայտումներն են։ Դա, իհարկե, կարևոր է, դրանով իհարկե հնարավոր է որոշակի գումար հավաքագրել պետական բյուջե։ Բայց ասել, որ դրա արդյունքում կավելանա հանրության էյֆորիան, մեղմ ասած՝ հիմնավորված չէ։ Իհարկե, տասնամյակներ շարունակ նվաստացման ու անարդարության մթնոլորտում ապրող հասարակության համար հաճելի է տեսնել նախկին կոռումպացված պաշտոնյաների ձերբակալության տեսարաններ, դա առնվազն հոգեկան բավարարվածություն է պատճառում։ Բայց դրանով ապահովում են միայն տեսարանները, որոնց դիտումից ամբողջական բավարարվածության համար հասարակությանը պետք է նաև հաց՝ բառի ընդհանրական իմաստով, բնականաբար։ Իսկ հացը պետության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը դեռևս չի ապահովում։ Ավելին՝ մինչև այսօր իրականացվող քայլերը ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ։

Կառավարության կադրային քաղաքականությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից, առանձին դեպքերում առաջացնում է խորը անվստահություն, տարակուսանք ու քննադատություն։ Տնտեսական հայեցակարգային, ռազմավարական քաղաքականություն, որպես այդպիսին, դեռևս գոյություն չունի՝ բացի հայտարարություններից, որ տնտեսական քաղաքականությունը պետք է լինի ներառական։ Արտաքին քաղաքականության ոլորտում վարվող քաղաքականությունը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում. երկու ամսվա ընթացքում Հայաստանը հասցրել է եթե ոչ՝ փչացնել հարաբերություններն ամբողջությամբ, ապա առնվազն տարընթերցումների ու անհասկացողության արժանանալ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի կողմից։ Ահա այս պայմաններում հայտարարվում է, որ հեղափոխական էյֆորիան ոչ թե նվազելու է, այլ ավելանալու։ Չի հայտարարվում, բայց ենթադրվում ու հասկացվում է, որ այս իրողությունների պայմաններում կարող է ավելանալ, պայմանականորեն ասած, հասարակության միայն լյումպենային հատվածի ոգևորությունը, այն հատվածի էյֆորիան, որը քաղաքականության մասին դատում է ոչ թե քաղաքականությամբ, այլ տեսարաններով՝ վրեժի ու պատժի բնազդային պահանջմունքներ բավարարելով։ Մինչդեռ հասարակության ավելի գիտակից, ավելի որակյալ, կառավարության քայլերը ոչ թե ծափահարություններով, ոչ միայն զգայականով, այլ նաև բանականությամբ, մտածելով ու վերլուծելով ընդունող հատվածի համար առաջացնում են հարցեր, հարցերը ձևավորում են վերաբերմունք, վերաբերմունքն էլ ընտրություններում դառնում է քվե, որը միանշանակ չէ, որ տրվելու է հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժին։

Ուրբաթ օրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններից ենթադրելի էր նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա գարնանը։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն 6-7 ամիս Հայաստանն ապրելու է անորոշության, ընտրական սպասումների, դրանց արդյունքում՝ բիզնեսի ու ներդրումների պասիվության ռեժիմում ու պայմաններում։ Այսինքն՝ ինչպես անցած երկու ամիսներին, այնպես էլ առաջիկա կես տարուց ավելի ժամանակահատվածում հեղափոխությունը չի ունենալու սոցիալ-տնտեսական էֆեկտ, ավելին՝ բացառված չէ, որ այդ էֆեկտը լինի բացասական։

Ակնհայտ է, որ մինչև խորհրդարանական ընտրությունները, մինչև նոր իշխանության ինստիտուցիոնալ կառուցվածքի վերջնականացումը չեն լինելու խոշոր ներդրումներ ու սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն ապահովող նախագծեր։ Երկիրը շարունակելու է ապրել օպերատիվ կառավարման ռեժիմում՝ առանց զարգացման հայեցակարգային ծրագրի ու գործողությունների։ Ու այս պայմաններում իշխանությունը գործում է ոչ թե օր առաջ ընտրություններ անցկացնելու, այլ դրանք հնարավորինս երկարաձգելու նպատակադրումով։ Իշխանությունն այսպիսով գործում է իր դեմ։ Կամ որ նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է հեղափոխական Նիկոլ Փաշինյանի դեմ, քանի որ հեղափոխության վերջնական կապիտալիզացիայի շահը պահանջում է արտահերթ ընտրությունների օր առաջ անցկացում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում