Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին

Վերաքննիչ քրեական դատարանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության է ուղարկել Գագիկ Հ.-ի գործը:

Այդ գործը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն առաջին անգամ քննել էր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

45-ամյա Գագիկին մեղսագրված էր սպանության փորձ և տուժողի առողջությանը թեթև վնասի պատճառում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և 117 հոդվածով:

Գագիկ Ք.-ն, որպես հոգեկան հիվանդությամբ տառապող անձ, ոչ թե ամբաստանյալի, այլ՝ քրեական օրենքով արգելված արարք կատարած անձի կարգավիճակ ունի:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Գագիկ Հ.-ն, տառապելով հոգեկան հիվանդությամբ, գտնվել է «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում: Նույն ինտերնատում գտնվող հիվանդներից մեկը՝ Անդրանիկ Ս.-ն, 2013 թվականին կծել էր Գագիկի այտը ու սպի էր թողել: Այդ արարքը չմոռանալով՝ Գագիկ Հ.-ն, ըստ դատական ակտի, ցանկացել է վրեժ լուծել Անդրանիկից՝ նրան կյանքից զրկել:

Սպանության նպատակն իրագործելու համար, ըստ դատական ակտի, Գագիկ Հ.-ն 2017 թվականի մայիսի 17-ին, ժամը 20-ի սահմաններում իրենց տուն-ինտերնատի 1-ին բաժանմունքի բժշկական սպասարկման սենյակից աննկատ վերցրել է բժշկական մկրատը, գնացել է զբաղվածության սենյակ, որտեղ գտնվում էր Անդրանիկ Ս.-ն:

Գագիկ Հ.-ն, ըստ դատական ակտի, անցել է Անդրանիկի թիկունքի կողմն ու մկրատի սուր ծայրով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կենսականորեն կարևոր օրգանին՝ պարանոցին: Երբ Անդրանիկ Ս.-ն ձեռքերն առաջ պարզելով՝ փորձել է ազատվել Գագիկից և դիմադրել նրան, վերջինս մկրատի սուր ծայրով երկու հարված է հասցրել Անդրանիկի ձախ նախաբազկի շրջանին, մեկ հարված էլ՝ ձախ կողային հատվածին ու Անդրանիկին գցել է հատակին:

Այդ վիճակում Գագիկը շարունակել է իր գործողությունները՝ մկրատի մեկական հարված է հասցրել Անդրանիկի կրծքավանդակին ու գլխի գագաթային հատվածին: Արդյունքում Անդրանիկ Ս.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Գագիկ Հ.-ն իր ձեռքի մկրատով Անդրանիկին հարվածելու ժամանակ մեկ անգամ հարվածել է նաև բուժքույր Անժելա Բ.-ի աջ նախաբազկի շրջանին, երբ վերջինս փորձել է միջամտել ու փրկել Անդրանիկին: Բուժքրոջ առողջությանն էլ պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դրանից հետո Գագիկ Հ.-ն ցանկացել է մկրատով նորից հարված հասցնել Անդրանիկ Ս.-ին, բայց չի կարողացել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ սենյակ են մտել սանիտարները, ովքեր մեկուսացրել են նրան, իսկ Անդրանիկին տեղափոխել են բուժսպասակման սենյակ և դադարեցրել են նրա վերքերի առատ արյունահոսությունը:

Նախաքննության ընթացքում Գագիկ Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտնել է, թե ցանկացել է վրեժ լուծել ու վնասել Անդրանիկին, իսկ բուժքրոջը վնասել է պատահաբար:

Ըստ բուժքույր Անժելա Բ.-ի՝ դեպքի օրվա երեկոյան ինքը ցանկացել է դեղորայք բաժանել: Անդրանիկը գնացել է հեռուստացույցով եղանակի տեսությունը դիտելու: Ինքը Գագիկի մոտ լարվածություն է զգացել: Հետո ձայներ է լսել, մտել է զբաղվածության սենյակ ու տեսել է, որ Գագիկը մկրատով հարվածներ է հասցնում Անդրանիկին, իսկ վերջինս փորձում է այս ու այն կողմ փախչել, դիմադրել: Ինքը ցանկացել է բաժանել նրանց, բայց Գագիկի հարվածներից մեկը դիպել է իր ձեռքին ու վնասվածք է պատճառել:

Ինքը ձայն է տվել սանիտարներին: Վերջիններս եկել ու բաժանել են Գագիկին ու Անդրանիկին: Տեղյակ են պահել տնօրենին, վերջինիս գալուց հետո Գագիկի ձեռքից խլել են մկրատը ու նրան հանգստացրել են համապատասխան դեղերով: Մինչև մկրատը խլելը՝ Գագիկը մկրատը դրել է կոկորդին ու ասել է, թե կվնասի իրեն… Նա ասել է, թե ուզում էր սպանել Անդրանիկին: Վերջինիս կրծքից, գլխից, մարմնի այլ վնասված հատվածներից առատ արյուն էր հոսում…

Բուժքրոջ հաջորդ հերթապահության ժամանակ Գագիկն ասել է, թե չի ցանկացել նրան վնասել, իսկ Անդրանիկին հարվածել է, որ սպանի, քանի որ մի քանի տարի առաջ Անդրանիկը կծել էր իր «թուշը» ու սպի էր թողել…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Գագիկ Հ.-ն ճանաչվել է անմեղսունակ. «Նա բարձր սոցիալական վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների, կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում»:

Դատարանը Գագիկ Հ.-ին ազատել էր քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ կիրառել էր բժշկական հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում:

Այս դատական ակտը բողոքարկել էր քրեական օրենքով արգելված արարք կատարած անձի շահերի պաշտպան Արթուր Խաչիկյանը:

Վերջինս իր բողոքում խնդրել էր բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը, գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության՝ հետևյալ հիմնավորումով: Առաջին ատյանի դատարանի կողմից չի կանչվել ու գործի քննությանը մասնակից չի դարձվել անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ Գագիկ Հ.-ն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456 և 462 հոդվածներով՝ անձը, ում նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վարույթ, իրավունք ունի մասնակցելու դատական քննությանը: Դրա վերաբերյալ որևէ բացառություն օրենքով նախատեսված չէ:

Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ իրականացվող վարույթում նրա իրավունքների և իրավական պաշտպանության վերաբերյալ առկա են նաև մի շարք միջազգային փաստաթղթեր, ՄԻԵԴ կողմից ձևավորված համապատասխան նախադեպային իրավունք, համաձայն որոնց՝ հոգեկան հիվանդությամբ տառապող անձինք պետք է ունենան նույն իրավունքների շրջանակը և օգտվեն նույն երաշխիքներից, ինչ՝ այլ անձինք, ովքեր չեն տառապում նման հիվանդություններով: Այդ անձանց իրավունքների սահմանափակումը պետք է հիմնավորվի բացառիկ անհրաժեշտությամբ, այն չի կարող հիմնվել միայն բժշկական եզրակացության վրա…

Ըստ պաշտպանի՝ այս գործով Գագիկ Հ.-ին զրկելով գործի քննությանը մասնակցելու իրավունքից, նրա նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք՝ կապված անձի կողմից հոգեկան խանգարում ունենալու փաստի հետ, որով խաթարվել է իրավունքի բուն էությունը:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպան Ա. Խաչիկյանի բողոքը համարել է հիմնավոր, բավարարել է այն, բեկանել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը, գործն ուղարկել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը կքննվի Վարդան Հարությունյանի նախագահությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում