ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահները չեն հանդիպի Լիսաբոնում կայանալիք Դաշինքի գագաթնաժողովին: «Իհարկե, Սաակաշվիլիին մենք չենք ցանկանում տեսնել: Մենք ուղղակի զգուշանում ենք նրանից: Ավելի լավ է խուսափել ուղիղ շփումից` հենց իր շահերից ելնելով»,- ասել է Ռոգոզինը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցելու այն քննարկումներին, որտեղ ներկա կգտնվի Միխեիլ Սաակաշվիլին: «Մենք, ի դեպ, միանգամից զգուշացրել ենք, որ որոշ «ֆիզիոնոմիաների» չենք ցանկանում տեսնել: Իսկ եթե պատահաբար հանդիպենք, Աստված վկա, ես մեղավոր չեմ լինի»,- հայտարարել է Ռոգոզինը, հայտնում է Грузия Online-ը` հղում կատարելով GLAVRED.INFO-ին: