Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Բգո՛, էս ի՞նչ ես անում…». «Քանաքեռցի Բգոն» «ռազբորկայի» ժամանակ կրակել է երկու երիտասարդի վրա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Բագրատ Թումանյանի գործի դատական քննությունը:

38-ամյա Բագրատ Թումանյանին մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարած սպանության փորձի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի փետրվարի 6-ին, ժամը 18-ն անց 06-ից մինչև 18-ն անց 22-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Քանաքեռի 14 փողոցի սկզբնամասում՝ ճանապարհի բանուկ հատվածում, Արման Վ.-ի կնոջ աշխատանքային հարցերի շուրջ Բագրատ Թումանյանը վիճաբանել է Ռուդոլֆ Ս.-ի, Արմեն Է.-ի և Ռազմիկ Թ.-ի հետ, որի ընթացքում Ռուդոլֆին ու Արմենին սպանելու դիտավորությամբ, գիտակցելով անցորդների կյանքն ու առողջությունն իրական վտանգի տակ դնելու հանգամանքը, իր կողմից ապօրինի ձեռք բերված հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է Ռուդոլֆի ու Արմենի որովայնի առաջնային պատի շրջանին: Վերջիններիս թափանցող հրազենային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքը փրկվել է:

Դատարանում Բագրատ Թումանյանը՝ «Քանաքեռցի Բգոն», հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմուքներից մեկում նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ միայն ապօրինի զենք պահելու համար, իսկ սպանության փորձի համար իրեն մեղավոր չի ճանաչել «բացարձակ»:

Մեկ այլ նախաքննական ցուցմունքում Բագրատ Թումանյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտնել է, թե դեպքի օրը գտնվել է հորը պատկանող կոշկակարի տաղավարի մոտ: Տեսել է հավաքված տղաների, ովքեր վիճաբանում էին: Նրանցից ճանաչել է միայն Արմանին, վերջինիս բարևել է, բայց վիճաբանությանը չի մասնակցել: Արմանը երեխայի հետ էր: Այդ դեպքի ժամանակ ինքը որևէ մեկի վրա չի կրակել, ինքը զենք չի ունեցել: Նախորդ ցուցմունքում ապօրինի զենքի համար իրեն մեղավոր է ճանաչել, բայց դա եղել է այն պատճառով, որ իրեն բերման էին ենթարկել ֆիզիկական ուժ գործադրելով, ձեռքերը շղթայել էին, բոլոր դեպքերում ինքը վախեցած էր … Մտածել է՝ եթե դատվելու է, ավելի լավ է մեղմ հոդվածով դատվի…

Բագրատը նշել է՝ ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ ինքը պարզել է, որ իր դեմ որոշ վկաներ ցուցմունք են տվել, իբր իր ձեռքին ատրճանակ է եղել, որով ինքը կրակել ու վնասվածքներ է պատճառել տուժողներին: Իրականում նման բան չի եղել, ինքը պատրատ է այդ վկաների հետ առերես հարցաքննվել ու հերքել նրանց ցուցմունքները: Ինքը դեպքի պահին միայն հանդարտեցրել է կռվող տղաներին՝ ասելով՝ մի՛ արեք, բայց նրանք իրեն չեն լսել:

Բագրատ Թումանյանը հայտնել է, որ առողջական վիճակը վատ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ…

Կալանավայրում Բագրատ Թումանյանը գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ: 2016 թվականի ապրիլի 6-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Բագրատ Թումանյանը կատարել է ինքնավնասում՝ մարմնի տարբեր մասերում կտրվածքներ է կատարել ու հրաժարվել է բուժօգնությունից:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Բագրատ Թումանյանը ճանաչվել է մեղսունակ:

Գործով տուժողներ Ռուդոլֆի ու Արմենի ներկայությունը դատարանում ապահովել հնարավոր չի եղել՝ ՀՀ-ից նրանց բացակայելու պատճառով:

Դատարանը հետազոտել է տուժողների նախաքննական ցուցմունքները:

Արմեն Է.-ն հայտնել է, որ տատիկը բնակվում է Քանաքեռ 9-րդ փողոցում, ինքը հաճախ է այցելել տատիկին:

2015 թվականի հունվարի 22-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում գնացել է Զ. Սարկավագի փողոցում գտնվող «Լույս» խանութի մոտ, որ քրոջը աշխատանքից տուն տանի: Խանութի մոտ հավաքված մարդիկ կային, նրանց մեջ ճանաչել է խանութի տիրոջը՝ Արտակին: Ինչքան հասկացել է՝ խոսում էին խանութը ուշ փակելու մասին: Որոշակի լարվածություն կար նրանց խոսակցության մեջ: Ինքը որոշել է մոտենալ ու հորդորել, որ վիճաբանություն չլինի: Հետո քրոջը տարել է տուն:

Փետրվարի 6-ին, ժամը 18-ի սահմաններում իր մեքենայով գտնվում էր Քանաքեռում: Անցել է Սարկավագի փողոցով, թեքվել է դեպի 14-րդ փողոց, մեքենան կայանել է մայթեզրին: Մտել է խանութ, ծխախոտ է գնել, դուրս է եկել ու քայլել դեպի մեքենան: Հավաքված մարդիկ կային: Քայլելու ընթացքում ինքը գլխին ուժեղ հարված է զգացել, ուշաթափվել է, ուշքի է եկել մեքենայի մեջ՝ իրեն արդեն տանում էին հիվանդանոց: Ինքը չի հիշում, որ Բագրատ Թումանյանը կրակած լինի իր վրա:

Տուժող Ռուդոլֆ Ս.-ն հայտնել է, թե չի հիշում՝ ինչու է հայտնվել հիվանդանոցում, միայն հիշում է, որ դեպքի օրը սուրճ խմելու նպատակով դուրս էր եկել տանից:

Գործով ականատես վկա, Ռազմիկ Թ.-ն դատարանում հայտնել է, թե չի հիշում՝ ինչ պատճառով, դեպքից մոտ տասն օր առաջ վիճաբանություն էր եղել իր հորաքրոջ որդի Արմեն Է.-ի և Արման Վ.-ի միջև:

Դեպքի օրը՝ 2015 թվականի փետրվարի 6-ին, ինքը, Արմենն ու վերջինիս ընկեր Հայկը մեքենայով անցնում էին Քանաքեռի 14 փողոցով: Մեքենան կանգնեցրել են, որ Արմենը գնա ծխախոտ գնելու:

Երբ Արմենը ծխախոտը գնել ու դուրս է եկել խանութից, պատահաբար տեսել է, որ փողոցում կանգնած են Արման Վ.-ն, Բագրատ Թումանյանը ու ևս մի տղա: Մոտեցել, սկսել է խոսել նրանց հետ:

Երբ Արմենը խոսում էր Բագրատի հետ, վկա Ռազմիկը մեքենայի միջից լսել է, որ նրանց խոսակցության «տոնը բարձրացավ», Հայկի հետ իջել է մեքենայից ու մոտեցել է: Հրմշտոց է սկսվել:

Ռազմիկը ոչ թե հրմշտոցից, այլ սայթաքելու պատճառով ընկել է, դեմքը «խփվել է ասֆալտին» ու վնասվել է: Ընկել է նաև Արմենը: Ընկած տեղից Ռազմիկը հանկարծ կրակոցներ է լսել, բայց չի տեսել, թե ով է կրակում, ներկաներից ոչ մեկի ձեռքին զենք չի տեսել: Գետնից բարձրացել է, տեսել է, որ Արմենի ճակատին արյուն կար՝ երևի ընկնելուց էր վնասվել: Հայկի հետ Արմենին տարել է մեքենայի մեջ: Սկսել են օգնություն ցուցաբերել, որովհետև Արմենն ուշագնաց էր: Ջուր են տվել:Ու միայն մեքենայի մեջ է Ռազմիկը նկատել, որ Արմենը որովայնի շրջանում հրազենային մեկ վնասվածք ունի:

Այն ժամանակ, երբ մեքենայում օգնություն էին ցուցաբերում Արմենին, Ռազմիկը տեսել է, որ մեքենային է մոտենում նաև Ռուդոլֆ Ս.-ն՝ նույնպես որովայնի շրջանում հրազենային վնասվածքով:

«Չհարցրի, թե ով է կրակել, ես շոկային վիճակում էի և մտածում էի միայն վիրավորներին հիվանդանոց հասցնելու մասին, ուրիշ բան ինձ չէր հետաքրքրում… Էնտեղ արդեն 20-30 մարդ կար հավաքված, ուզենայի էլ՝ չէի կարող տեսնել, թե ում ձեռքին էր զենքը կամ ով կրակեց… Երբ ես ընկած էի՝ 2-3 կրակոց եմ լսել»,- ասել է վկա Ռազմիկը:

Այնուհետև վկան հայտարարել է, թե նախաքննության ժամանակ հնարավոր է՝ այլ բան ասած լինի, որովհետև իրեն հիվանդանոցից տարել են ոստիկանություն ու ենթարկել են ճնշումների. «Բոլորի հեռախոսների մեջ Բագրատի նկարն էր, ստիպում էին՝ ցուցմունք տամ, թե Բագրատն է կրակել… Քրեականի աշխատողներն էին ասում՝ չգիտեմ, թե ինչ պատճառով… Երբ քննիչի մոտ ինձ քննում էին, քրեականի աշխատողները մտնում-դուրս էին գալիս, կարդում էին գրածս ու շարունակում էին ինձ ճնշել, ես ճնշման տակ եմ իմ ձեռքով գրել նախաքննական ցուցմունքներս…»:

Նախաքննական ցուցմունքներում վկան ամենայն մանրամասնությամբ նկարագրել էր դեպքը, նույնիսկ ուրիշի ուղղակի խոսք էր մեջբերել: Մեղադրողի հարցին՝ «քրեականի աշխատողները ներկա՞ էին դեպքին, գիտեի՞ն այդ մանրամասները, որ ստիպեին գրել դրանք, վկան պատասխանել է, թե «քրեականի աշխատողները» կռվի պահին դեպքի վայրում չէին, բայց նրանք այդպիսի կռիվներ շատ են տեսել, գիտեն, թե ինչ է կատարվում…

Վկան, ըստ երևույթին, չէր ցանկանում, որ դատարանի դահլիճում գտնվող երիտասարդների ներկայությամբ հրապարակվեին իր նախաքննական մանրամասն ցուցմունքները, քանի որ կան միջավայրեր, որտեղ մանրամասն ցուցմունքներ տալը հարգի չէ…

Նախաքննական առաջին ցուցմունքը վկան տվել էր դեպքի հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին, ապա հարցաքննվել էր տևական ժամանակ անց, հետո էլ առերես հարցաքննվել էր Արման Վ.-ի հետ: Բոլոր երեք հարցաքննությունների ժամանակ նա համարյա նույն բաներն էր ասել՝ նշելով, որ զենքը տեսել է Բագրատի ձեռքին ու տեսել է՝ Բագրատը ինչպես է կրակոցներ արձակել:

Վկայի նախաքննական ցուցմունքում արծարծվել է նաև ամբողջ խառնաշփոթի սկզբնական պատճառը:

Արման Վ.-ի կինը աշխատել է խանութում, խանութը ուշ փակվելու, կնոջը աշխատավայրում երկար պահելու համար նա վիճել է խանութի սեփականատիրոջ հետ: Այդ խոսակցությանը միջամտել է Արմեն Է.-ն: Նա նույնիսկ «հավաքել է» Արման Վ.-ի «դոշերը»՝ բռնել է նրա հագուստից՝ ըստ երևույթին՝ իր ասածները ավելի «մատչելի» դարձնելու համար:

Բայց Արման Վ.-ն շատ սրտնեղել է իր «դոշերը հավաքելու»՝ Արմենի համարձակությունից:

Ահա այս «դոշեր հավաքելու» համարձակության հարցն էլ դրված է եղել քանաքեռյան «ռազբորկայի» հիմքում: Իսկ «Քանաքեռցի Բգոն» պարզաբանմանը մասնակցել է Արման Վ.-ի կողմից, այսինքն՝ կոնկրետ Բագրատը տվյալ պարզաբանման հետ ընդհանուր բան չուներ, նա որպես «պարզաբանող» էր ներկա գտնվել…

Հավելենք, որ Բագրատի կնոջ խոսքերով՝ իրենք 3 անչափահաս երեխաներ ունեն՝ 10-ից մինչև 5 տարեկան, ու կրտսեր երեխան կալանավայրում գտնվող հոր կարոտից հիվանդանում է…

Ըստ վկա Ռազմիկ Թ.-ի նախաքննական ցուցմունքների՝ դեպքի պահին կողմերի հանդիպումը պատահականություն չէր, գիտեին, որ հանդիպելու են:

Մեքենայից իջել ու սպասող կողմին են մոտեցել Արմեն Է.-ն, Ռազմիկն ու Հայկը: Նրանց կողմից մոտեցել է նաև Ռուդոլֆը:

Քննարկել են Արմենի կողմից Արմանի «դոշերը հավաքելու» «իրավաչափության» հարցը:

Արման Վ.-ի ու Բագրատ Թումանյանի հետ մի երրորդ անձ էլ կար պարզաբանման պահին, ում Ռազմիկը չէր ճանաչել կամ անունը չէր տվել՝ անկախ «ճնշումներից»: Ահա այդ «երրորդ անձը» Արմեն Է.-ին հարցրել է. «Դու Արմանին ճանաչել ե՞ս, որ նրա դոշերը հավաքել ես»:
Արմենը Բագրատ Թումանյանին առաջարկել է «ուրիշներից» առանձնանալ մի պահ ու առանձին խոսել: Նրանք փոքր-ինչ հեռացել են, ու կարծես թե ամեն բան խաղաղ ավարտ էր ունենում: Բայց նորից ակտիվացել է «երրորդ անձը», ով նոր «խառնակիչ» հարց է տվել Արմենին, թե նա «ուրիշ» ասելով՝ ո՞ւմ նկատի ուներ:

Ահա այս հարցից հետո կողմերի միջև, ըստ Ռազմիկ Թ.-ի, սկսվել է խառը կռիվ:

Ռազմիկը նկարագրել է, որ Արմանը, Բագրատը ու «երրորդ անձը» իրեն ու Արմենին գետնին են տապալել, իրեն, մասնավորապես հարվածել են ոտքերով ու ձեռքերով, և ինքը այդ հարվածների հետևանքով վնասվածքներ է ստացել աչքի ու քթի շրջանում: Այս դրվագի վերաբերյալ վկան դատարանում ասում էր, թե ընկնելիս դեմքով խփվել է ասֆալտին…

Այնուհետև վկա Ռազմիկը նշել է. «Բգոյի աջ ձեռքին կար սև ատրճանակ… Կրակոց եղավ… Արմենը բռնեց որովայնը… Ռուդիկը գոռաց. «Բգո՛, էս ի՞նչ ես անում, ո՞ւմ ես խփում»… Բգոն ատրճանակը ուղղեց Ռուդիկի վրա ու կրակեց… Աղոտ եմ հիշում, մեկը քարով ուզում էր խփել Բգոյին… 3-4 կրակոց է եղել… Մեր ընկեր Գևորգի մայրը, մեզ ճանաչելով, նետվեց օգնության… Մաքսիմում՝ 5-10 րոպե է տևել կռիվը… Ահագին մարդ էր հավաքվել… «Երրորդ անձի» դեմի ատամները դեղին բուլատից էին…»:

Այս գործի քննության ընթացքում պաշտպանական միջոցներ են կիրառվել վկայություն տված անձի նկատմամբ՝ պայմանական Ալեքսանդր անունով:

Վերջինս հայտնել է, թե դեպքի օրը գտնվել է Քանաքեռ թաղամասում՝ գնացել էր հացի փռում աշխատանքի ընդունվելու: Իր գործն ավարտելով՝ քայլել է դեպի կանգառ: Քանաքեռ 14-րդ փողոցի սկզբնամասում 8-10 տղաներ վիճում, քաշքշում էին իրար: Սկզբում նրանք միայն գոռգոռում էին, հետո սկսել են քաշքշել իրար ու հայհոյել: Պատահական անցորդները փորձում էին բաժանել կռվողներին, բայց նրանք ոչ մեկին հաշվի չէին առնում: Մեկին գցել էին գետնին ու երեք-չորս հոգով ոտքերով հարվածում էին: Ինքը չէր մոտենում, հեռվից էր նայում, քանի որ անիմաստ էր համարում մոտենալը:

Գետնին ընկած տղային նայելով՝ ինքը ճանաչել է, որ դա Բագրատն է՝ նրա հետ ծանոթացել էր որոշ ժամանակ առաջ՝ աշխատանքի ընդունվելու հարցով: Ինքը նկատել է, որ Բագրատն ընկած տեղից վեր կացավ ու մի քանի քայլ հետ-հետ գնաց: Բագրատին ոտքերով հարվածողներից մեկը վազել է մայթի կողմը, գետնից քար է վերցրել ու քարը ձեռքին վազել է դեպի Բագրատը: Կռվողներից մի քանիսը փորձում էին քարը նրա ձեռքից վերցնել, բայց չէին կարողանում: Երբ նա մոտեցել է Բագրատին, փորձել է քարով հարվածել, բայց քարը Բագրատին չի դիպել: Բագրատը գոտկատեղի աջ կողմից աջ ձեռքով հանել է «մի հատ զենք»՝ «պիստալետի նման», ուղղել է այդ տղայի կողմն ու երկու անգամ կրակել է նրա փորի ուղղությամբ: Քարը բռնած տղան կրակոցներից հետո կռացել է: Երկու հոգի մոտեցել են նրան ու տարել են Սարկավագի փողոցի կողմը, նստեցրել են կանաչ մեքենա:

Դրանից հետո խառը վիճակ էր, մարդիկ էին հավաքվել, մեքենաները չէին կարողանում անցնել փողոցով:

Վկան ասել է, որ Բագրատի արձակած կրակոցներից ինքը վախեցել ու մի կողմ է քաշվել: Ընդհանուր առմամբ, ըստ վկայի, ամբողջը տևել է 10-15 րոպե… Ինքը չի նկատել Բագրատի կողմից երկրորդ անձի կրակելու պահը:

Այս գործով վկաների մեծ մասը դատարանում «կորցնում էր հիշողությունը», խուսափում էր դատարան ներկայանալուց: Դատարանը ապացույցները գնահատել է իրենց համակցության մեջ:

Դատարանը հաշվի է առել, որ Բագրատ Թումանյանի խնամքին են երեք անչափահաս երեխաները, Բագրատ Թումանյանը վատառողջ է, բնութագրվում է դրական:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Բագրատ Թումանյանը մեղավոր է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձի սպանության փորձի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Բագրատ Թումանյանը վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի 3 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի մարտի 8-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում