Իտալիայի հյուսիսում ոստիկանները երկու կտավ են հայտնաբերել, որոնք գողացված են ողոլ 2017թ.: Իրավապահները հատուկ մամուլի համար Մոնցա քաղաքում կտավների ցուցադրություն են կազմակերպել՝ գրում է life.ru-ն:
Կասկածյալները կտավները գողացել են արվեստի գործերի վաճառքով զբաղվողներից: Նրանք խոստացել են երկու կտավների համար վճարել 26 մլն. եվրո: Երբ վաճառողները մի պահ շեղվել են, չարագործները անհետացել են կտավենրի հետ միասին:
Կտավները հայտնաբերվել են Թուրինում՝ պահեստներից մեկում: Գործով հարցաքննվում են 8 կասկածյալներ, որոնցից չորսը Իտալիայի քաղաքացիներ են, չորսը՝ Խորվաթիայի: