Աղբյուրն ասել է, թե տղամարդկանց մեջ ինչպիսի հատկություններ է գնահատում երգչուհի Սելենա Գոմեսը։
Երգչուհին կազմել է հատկանիշների ցուցակը, որոնք պետք է ունենա իր ապագա զուգընկերը։ Նրա սրտի հավակնորդը պետք է լինի խելացի, ուրախ, գեղեցիկ և հասկացող։

Հավանաբար, դա նրա ոլորտից ինչ-որ մեկը կլինի։ Հաջողակ տղամարդ, որը կընդունի նրա լարված գրաֆիկը։ Սակայն պարտադիր չէ, որ նա հայտնիներից լինի։
Սելենան, սակայն, կտրականապես դեմ է, երբ տղամարդը Instagram-ի իր էջում միլիոնավոր սելֆիներ է հրապարակում, իսկ օրվա ուշ ժամերին գաղտնի նամակագրություն վարում։










































