Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանն ու Ադրբեջանը երեք անգամ բաց են թողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը. փորձագետ

Ադրբեջանական News.az կայքին տված հարցազրույցում Բորդոյի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Սամուել Լուսակն անդրադարձել է Ֆրանսիայում հայկական սփյուռքի ազդեցությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Դժվար է գնահատել Ֆրանսիայի հայկական համայնքի ազդեցությունն արտաքին քաղաքականության վրա։ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունն իրականացնում է նախագահը, և ոչ թե խորհրդարանը։ Դրա համար էլ չեմ կարծում, թե հայկական համայնքը մեծ լծակներ ունի նրա վրա։ Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դեռ չի նշանակում, թե նախագահը բացառապես աջակցում է Երևանին՝ ի վնաս Բաքվի։

Նախագահի վրա հայկական համայնքն ունի միայն մեկ լծակ, ինչը դրսևորվում է նախընտրական շրջանում։ Ինչպես յուրաքանչյուր քաղաքական գործիչ, նախագահը նույնպես պետք է ապահովի իր ընտրողների, այդ թվում՝ նաև հայկական համայնքի աջակցությունը։ Այդ դեպքում նախագահը կարող է խուսափել թուրքամետ կամ ադրբեջանամետ հայտարարություններ հնչեցնելուց։ Դրանով կարելի է բացատրել այն, թե ինչու վերջին տարիներին Սարկոզին չի տոգորվել Ադրբեջան այցելելու ցանկությամբ։

Այժմ նախագահի ուշադրությունը բևեռված է հաջորդ տարի վերընտրվելուն, և նա չի կարող վտանգի ենթարկել իր պոտենցիալ ընտրողների աջակցությունը։ Կարճ ասած՝ չպետք է գերագնահատել Ֆրանսիայում հայկական համայնքի ուժը։ Նա շատ քիչ է ազդում Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա հայկական համայնքը կարողացել է ազդել Ղարաբաղի հարցում Ֆրանսիայի ժողովրդի տեսակետի վրա։ Սակայն նախորդ տարի Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը բավական ակտիվացել է իրավիճակը որոշակիորեն շտկելու համար։ Գրեթե յուրաքանչյուր ամիս կազմակերպել են մշակութային ու քաղաքական միջոցառումներ՝ ֆրանսիացիներին առավել իրազեկելու Ադրբեջանի մասին։

Բացի այդ, մեծ ակտիվություն է ցուցաբերել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի գլխավորած Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը։ Ապրիլին UNESCO-ում կազմակերպված միջոցառումը մեծապես նպաստեց Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ տարբերակը խաղաղ բանակցություններն են, թեև դրանք երկար ժամանակ է, ինչ ընթանում են։ Հայաստանն ու Ադրբեջանը 1999, 2004 և 2008 թվականներին կորցրին հակամարտության կարգավորման հնարավորությունը։

Ես կարծում եմ, որ մեծ խնդիրներ կարող են առաջանալ շաբաթվա վերջին Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնագրի չստորագրման դեպքում։ Երկու երկրների ժողովուրդները պետք է աջակցեն իրենց նախագահներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Այդպիսի աջակցության դեպքում ամեն ինչ հնարավոր է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում