Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Լարսին այլևս այլընտրանք կա․ հայ բեռնափոխադրողները կարող են անցնել Հարավային Օսեթիայի ճանապարհով

«Մենք այսօր Լարսին այլընտրանք ունենք՝ Հարավային Օսեթիայով ճանապարհը․ որոշ ժամանակ առաջ ռուս-վրացական երկկողմ հանդիպումներից մեկի ժամանակ ճշտվեց, որ Հայաստանի համար Հարավային Օսեթիայով ճանապարհը կբացվի այն ժամանակ, երբ Լարսի  ճանապարհը ինչ-ինչ հանգամանքներում կփակվի, այսինքն՝ օրինակ, ձմեռային անբարենպաստ եղանակային պայմաններում Լարսը փակվել է,  ուրեմն այդ դեպքում հայաստանցի վարորդները կարող են Հարավային Օսեթիայի ճանապարհով շրջանցել Լարսը․ այսպիսի պայմանավորվածություն գոյություն ունի Ռուսաստանի, Վրաստանի և Շվեյցարիայի SGS միջնորդ կազմակերպության միջև․ շվեցարական SGS կազմակերպությունը հանդիսանում է այն միջնորդ կազմակերպությունը, որը Հարավային Օսեթիայի տարածքով իրականացնելու է բեռների անցկացման և ստուգման մոնիթորինգի խնդիրը։

Այս առումով ռուսական կողմը խնդիր չունի, իսկ վրացական կողմն էլ իր հերթին պարտավորվել է նման պարագայում թույլ տալ հայկական բեռնատար մեքենաներին իրենց ապրանքը Հարավային Օսեթիայով  հասցնել Ռուսաստան։

Ինչ վերաբերում է այլ պայմանավորվածությունների, ապա  չեմ կարծում, որ թերևս մոտ ապագայում տեսանելի այլ բաներ կլինեն, քանի որ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև լուրջ քաղաքական խնդիրներ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց  «Սաթի-Տրանս» բեռնառաքող ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը՝ խոսելով Լարսի այլընտրանքի մասին։

Առհասարակ, Լարսի խնդրից խուսափելու համար, Մակար Առաքելյանի դիտարկմամբ՝ Հայաստանի նոր կառավարությունը պետք է մեր երկու  հարևան երկրների՝  Վրաստանի  և Իրանի հետ լոգիստիկ ենթակառուցվածքների կառուցման և կառավարման ծրագիր ունենա։

«Այսինքն, երկարաժամկետ ճանապարհային քարտեզ պետք է ունենալ՝ ապագա առնվազն 10-15 տարվա համար, որովհետև Վրաստանն ու Իրանը այս պահի դրությամբ մեր ամենակարևոր  հարևաններն են՝ առանց նրանց մեր տնտեսությունը կանգնած է, հետևաբար նրանց հետ միասին պետք է մշակել այդ ճանապարհային քարտեզը»,-ընդգծեց նա։

 

Մանրամասները՝  տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում