Դեկտեմբերի 21-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մի հիմնարկության բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: