ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ներքաղաքական դաշտում իր համար որևէ նորություն կամ հետաքրքիր զարգացում չկա։
«Ներքաղաքականում նորություն չկա, սպասվող արարողություններ են, որովհետև առաջին, երկրորդ և երրորդ նախագահները նույն քաղաքական ուղին վարել են և վարում են»,- ասաց Լ. Ալավերդյանը՝ հավելելով, որ 3 նախագահներն էլ նույն քաղաքական և տնտեսական հարցերում ունեն նույն մոտեցումները։