Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Բաքու: Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում Ռուսաստանի նախագահին ողջունել է պատվո պահակախումբը:
Մեդվեդեւին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, այլ պաշտոնյաներ:
Այսօր առավոտյան Բաքու էին ժամանել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, իսկ երեկ` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Մերձկասպյան պետությունների ղեկավարները Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցելու են այսօր մեկնարկող գագաթնաժողովին: