Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գագիկ Հարությունյանի հրահանգը Մարտի 1-ի գործի բացահայտումից առաջ

Երբ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ էր, Սահմանադրությունը չէր գործում, դարձավ ԲԴԽ նախագահ, պարզվեց՝ դատական համակարգի անիվների տակ նոր քարեր են հայտնվում…

Անկախ Հայաստանի պետական համակարգում մշտապես բարձր պաշտոններ «բրոնյա» արած Գագիկ Հարությունյանը, որն այժմ ԲԴԽ նախագահն է, կասկածելի շտապողականություն է ցուցաբերում Մարտի 1-ի բացահայտումից առաջ: Նա խափանում է ԲԴԽ անդամ դատավորների դատական նիստերի գրաֆիկը, կտրում դատավորին բուն պարտականություններից և շատ արագ կազմակերպում մարզերի և Երևանի դատարաններում նոր դատավորների նշանակման հարցը:

Այս գործընթացն արդեն դժգոհության ալիք է հասունացնում դատավորների և իրավաբանների շրջանում: Ըստ մամուլում համառորեն պտտվող լուրերի՝ դատավորների ընտրությունը կատարվում է ոչ օբյեկտիվորեն՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:

ԲԴԽ-ի այսպիսի շտապողականությունն ու քաղաքականությունը մտահոգություններ է հարուցում…

Ներքին հրահանգավորման հին մեթոդներից ամուր կառչած Գագիկ Հարությունյանը ապահովագրական վերջին շտապ քայլերն է ձեռնարկում Մարտի 1-ի բացահայտումից առաջ. Դատավորներ է նշանակում, ովքեր, ամենայն հավանականությամբ, պետք է առաջնորդվեն կամ ունակ են առաջնորդվելու իր՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դոկտորական «սայթաքմամբ» կամ «հրահանգով»։

Մարտի 16-ին, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հարց էր տվել Մարտի 1-ի դեպքերի մասին, իրավագիտության դոկտորը պատասխանել էր, որ եթե 2008թ. մարտի 1-ին համարժեք միջամտություններ չլինեին, շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք…

ԲԴԽ նախագահի կողմից հնչեցված այսպիսի անթույլատրելի ազդակները՝ Մարտի 1-ի՝ բացահայտվելիք գործով դատավորներին, վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս պատասխանատուների հարցաքննությունից հետո խոչընդոտներ կարող են լինել դատարաններում: Իսկ պատասխանատվության ենթարկվողներից մեկն էլ կարող է լինել Գագիկ Հարությունյանի եղբայր, ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը, որը մարտի 1-ին գիտեր, պարտավոր էր իմանալ իշխանության կողմից նախապատրաստված և իրականացվելիք «ահաբեկչության» մասին՝ որպես ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետ: Այդ պաշտոնը, ի դեպ, զբաղեցրել է 1999թ օգոստոսից մինչև 2010թ., իսկ հետո կոչման և պաշտոնի բարձրացում ունեցել:

Այնպես որ, նոր դատավորները լուրջ անելիքներ ունեն… Պարզապես դեռ դժվար է ասել՝ նրանք կվերադարձնե՞ն «պարտքը» և կպահպանեն հարությունյանական շունչը նույնիսկ նրա հեռանալուց հետո, թե՞ նոր ձևավորված ավանդույթի համաձայն՝ կուրանան շատ շուտ…

Ամեն դեպքում, այս հարցազրույցն արդեն իսկ լուրջ հիմք է ԲԴԽ նախագահի պաշտոնանկության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում