Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Անուղղակի դրական ազդակներ. Սպիտակ տան ու Կրեմլի հարաբերությունների լավացումը՝ արցախյան հարցում մանևրելու հնարավորություն

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում օրերս կայացավ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի պատմական հանդիպումը։ Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն էր։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշում է՝ դեռ հանդիպումից առաջ պարզ էր, որ առանձնապես մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ «Այս պահի դրությամբ կողմերը շատ բան չունեն իրար առաջարկելու և տալու։ Երկրորդ, կարծում եմ՝ այն վերաբերմունքը, որ կա Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նկատմամբ՝ եթե ոչ նախագահ Թրամփի, ապա Թրամփի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ու հանրության կողմից վկայում է այն մասին, որ երկու պետությունների միջև չի կարող ձևավորվել վստահության մթնոլորտ։ Նույնիսկ մամլո ասուլիսի ժամանակ էր պարզ, որ կա անվստահության մթնոլորտ, և դրա մասին նաև Պուտինն ակնարկեց։ Այնպես որ, առանձնապես սպասելիքներ չունեմ, բայց հույս ունեմ, որ երկխոսությունը կշարունակվի, որովհետև Վաշինգտոն-Մոսկվա երկխոսությունը աշխարհի վրա ազդեցություն ունեցող երկխոսություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշում է՝ մեր տարածաշրջանը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունը, չեն եղել երկու գերտերությունների առաջնորդների հանդիպման հետաքրքրության շրջանակներում. «Չեմ կարծում, որ այս խնդրին առհասարակ անդրադարձ կատարվել է։ Հիմա ռուս-ամերիկյան հարաբերություններն այնքան լարված են ու այնքան բարդ իրավիճակում են գտնվում, որ նրանք ավելի առաջնային հարցեր ունեին քննարկելու։ Մամլո ասուլիսից էլ պարզ դարձավ, թե ինչ տարբեր են նրանց մոտեցումները բոլոր հարցերի շուրջ, հենց այդ խնդիրներն էլ առավելապես քննարկվել են։ Այսինքն՝ հարցեր, որոնք կենսական նշանակություն ունեն Մոսկվայի և Վաշինգտոնի համար՝ Սիրիայի հարց, Ուկրաինայի ճգնաժամ, գազային մրցակցությունը ԵՄ-ում։ Ուստի չեմ կարծում, որ այս հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության վրա կարող է ազդեցություն ունենալ, մանավանդ, որ այդ հարցը չի էլ քննարկվել»։

Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ այդուհանդերձ, Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները միայն երկկողմ չեն դիտարկվում. «Այսինքն՝ նաև մեր հետաքրքրություններից է բխում, որ այդ երկրները կարողանան նորմալ հարաբերություններ հաստատել, Ռուսաստանի վրայից հանվեն պատժամիջոցները, կարողանան ընդհանուր լեզու գտնել Սիրիայում, Ուկրաինայում։ Չգիտեմ՝ արդյո՞ք մենք կարող ենք ինչ-որ ձևով օժանդակել այդ հարաբերությունների կարգավորմանը։ Վերջերս Մոսկվայում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ լոբբիստական կազմակերպություններ վարձվեն և փորձեն Կոնգրեսի հետ աշխատանքների միջոցով որոշակիորեն զսպել առկա հակառուսական տրամադրությունները։ Գուցե այստեղ մենք կարող ենք օգտակար լինել, որովհետև հայկական լոբբիստական գործունեությունը Վաշինգտոնում մշտապես բավականին արդյունավետ աշխատել է։ Այս առումով մենք պետք է սպասարկենք նաև մեր շահերը»։

Ամերիկագետ Արեգ Գալստյանի խոսքերով՝ հանդիպումը բեկումնային չէր, ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման առումով որևէ առաջընթաց չի գրանցվել։ «Իրականում այդպիսի նպատակ դրված էլ չէր։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների կուտակված խնդիրները կրում են համակարգային բնույթ։ Կա մի քանի ուղղություն՝ Ուկրաինա, Սիրիա, Հյուսիսային Կորեայի խնդիր, Իրանի միջուկային ծրագրի խնդիր և մի շարք քայլ հարցեր։ Խնդիրների մեծ մասի շուրջ երկու երկրների մոտեցումները միմյանց հակասում են և միայն փոքր հարցերում համընկնում։ Ըստ իս՝ ոչ Մոսկվան, ոչ էլ Վաշինգտոնը այդ հանդիպումից մեծ սպասումներ չունեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նշում է՝ հանդիպման նպատակն այն էր, որպեսզի երկկողմ հարաբերություններն ավելի խոր փակուղու առաջ չհայտնվեն։ «Իսկ դա կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկու երկրների ղեկավարները գոնե մեկ-մեկ միմյանց հետ խոսեն՝ տարբեր ֆորմատներում։ Շատ կարևոր է հասկանալ, որ սա երկկողմ հանդիպում չէ, այսինքն՝ սա Պուտինի աշխատանքային այցը Վաշինգտոն չէր, և ոչ էլ Թրամփի աշխատանքային այցը Մոսկվա։ Նրանք հանդիպել են չեզոք երկրում, երկու ժամ խոսել։ Ես չեմ կարծում, որ երկու ժամ խոսելը բավարար էր քննարկելու ու համաձայնության գալու բոլոր խնդիրների շուրջ»,- ընդգծեց Արեգ Գալստյանը։

Նրա դիտարկմամբ՝ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Թրամփը սանկցիոն քաղաքականության վրա ազդեցություն չունի և չի կարող պատժամիջոցները չեղարկել կամ թուլացնել, ամերիկացիներն էլ Մոսկվային բացատրել են, որ ամեն խնդրի շուրջ տարբեր մոտեցում ունեն. «Օրինակ՝ Ուկրաինայի հարցը այլ միջազգային հարցերի կոնտեքստում չի դիտարկվում։ Օրինակ՝ եթե ռուսները համարում են, որ կարող են գնալ որոշ զիջումների Սիրիայի հարցում ու ակնկալում եմ ամերիկացիների կողմից զիջում Ուկրաինայի հարցում, տվյալ դեպքում բացատրվեց, որ նման մոտեցումն իրենց համար չէ։ Եթե իրենք խոսում են Ուկրաինայի մասին ու զիջումներ անում այդ մասով, ակնկալում են, որ Մոսկվան էլ զիջումներ կանի Ուկրաինայի հետ կապված և ոչ Սիրիայի»։

Արեգ Գալստյանը նշում է՝ Հայաստանը հետաքրքրված է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև երկխոսությունը պահպանվի. «Այդ երկու պետությունները Մինսկի խմբի համանախագահող պետություններ են։ Որքան ավելի լավ լինեն Սպիտակ տան ու Կրեմլի հարաբերությունները, Հայաստանն այնքան ավելի շատ քաղաքական հնարավորություն կունենա ղարաբաղյան հարցում մանևրելու համար։ Այն փաստը, որ իրենք խոսում են միմյանց հետ ու փորձում թույլ չտալ, որ Սառը պատերազմը թեժանա, դա արդեն դրական է։ Բայց ընդհանուր առմամբ՝ բեկումների մասին խոսել պետք չէ։ Հայաստանը, ղարաբաղյան հարցը ո՛չ Մոսկվայի, ո՛չ էլ Վաշինգտոնի համար առաջնային չէ։ Այն չի քննարկվել, որովհետև առաջնահերթություն չէ, կան ավելի կարևոր հարցեր։ Հայաստանի համար այս հանդիպումը որևէ էական նշանակություն չուներ։ Եթե այս հանդիպումն ավարտվեր փոխադարձ անհասկացվածությամբ, հարաբերությունների խզմամբ, ապա իհարկե այն կանդրադառնար նաև Ռուսաստանի բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Բարեբախտաբար, այս հանդիպումը եթե չասենք դրական, ապա գոնե բավարար էր։ Սրանից ելնելով՝ Հայաստանի համար անուղղակի դրական ազդակներ կան։ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ թեթև մանևրելու հնարավորություն է ստանում՝ ելնելով այն փաստից, որ Ռուսաստանն էլ է սկսում փորձել երկխոսություն հաստատել, բայց ոչ ավելին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում