Tuesday, 16 04 2024
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Դա թատրոն չէ, երկրի հետ կատարվել է սարսափելին

Ավելի ու ավելի հաճախ է Հայաստանում հնարավոր լսել կարծիք, որ կոռուպցիայի դեմ պայքարով հնարավոր չէ պետություն զարգացնել, որքան էլ այդ պայքարի շնորհիվ պետբյուջե վերականգնվեն միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ: Վիճել այդ մտքի հետ անիմաստ է: Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե տնտեսական քաղաքականությանը փոխարինող, այլ տնտեսական քաղաքականության նախադրյալներ ստեղծող միջոց է: Իհարկե, կան երկրներ, որ տնտեսական քաղաքականությունը կառուցում են կոռուպցիայի վրա: Օրինակ՝ այդպիսին էր նաև Հայաստանը նախորդ իշխանության պայմաններում:

Այդ իշխանությունը տնտեսությունը և ընդհանրապես պետությունը կառուցել էր կոռուպցիայի վրա, ամեն ինչ կարգավորվում էր այս մեխանիզմով, այս սխեմաներով, իսկ պետական ինստիտուտները և կառավարման շղթաները ընդամենը գտնվում էին կոռուպցիոն սխեմաների սպասարկող կարգավիճակում, ծառայում էին այդ սխեմաներին: Ինչքան որ հնարավոր չէ վիճել մտքի հետ, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարով հնարավոր չէ պետություն զարգացնել, նույնքան էլ թերևս անվիճելի է, որ նախորդ համակարգը ամբողջ Հայաստանը պատել էր կոռուպցիոն ցանցով, հանրային օրգանիզմի, ըստ էության, մեծ մասին, ճնշող մեծամասնությանը ուղղակի, թե անուղղակի կապելով կոռուպցիոն սնուցման ապարատին: Կոռուպցիան այլևս վաղուց ընտրություն չէր, այլ կենսակերպ:

Եվ դա էր այդ իրողության ամենասարսափելի կողմը Հայաստանում, կոռուպցիայի կենսակերպ դառնալը, համատարած կենցաղային մշակույթի վերածված լինելը: Եվ դա, իհարկե, ուներ նաև միանգամայն մտածված պատճառ՝ իշխող վերնախավը դրա միջոցով էր առնվազն բնազդային մակարդակում ապահովում իր հանրային լեգիտիմությունը, որովհետև գիտակցական մակարդակում չուներ դրա շանսը: Համակարգը հնարավորինս լայն շերտեր էր ներգրավում, թաթախում կոռուպցիայի մեջ՝ ուղղակի, թե անուղղակի, իր անաղմուկ վերարտադրության հնարավորություններն ընդլայնելու համար: Այդ ամենը խժռում էր պետությունը, քայքայում ներսից:

Հաջորդը՝ Հայաստանում դրվո՞ւմ է կոռուպցիայի դեմ պայքարի, համակարգի, պետության ամբողջական ապակոռումպացման խնդիր, թե՞ չի դրվում: Հայաստանի հանրությունը, հանրության ակտիվ մասերը, էլիտայի հավակնություն ունեցող խմբերը պետք է հստակ պատասխանեն այդ հարցին: Դրանից է կախված, թե ինչպիսի վերաբերմունք և գնահատական ենք տալիս կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս փուլին, երբ թվում է, որ դրանից բացի չի վարվում այլ պետական քաղաքականություն: Ամբողջ հարցն այն է, որ մինչև պետությունը գոնե մեծ մասով դուրս չբերվի կոռուպցիայից, այսինքն՝ մինչև արմատախիլ չարվի մոլախոտի մեծ մասը, հնարավոր չէ պետական նոր կառավարում իրականացնել այնպես, որ արդյունքը լինի արագորեն շոշափելի:

Պատկերացնենք դաշտը, որն ամբողջությամբ մոլախոտապատ է: Այդ դաշտը մշակելիս տևական ժամանակ պետք է վատնել մոլախոտը մաքրելու վրա, ընդ որում՝ մանրակրկիտ մաքրելու, քանի որ այդ բույսը բավականին ագրեսիվ է, և փոքր-ինչ արմատ թողնելու դեպքում այն շատ արագ տարածվելու է՝ ի տարբերություն դաշտում ցանվող այլ բուսատեսակների: Հիմա պատկերացնենք, որ դաշտը մշակողները մի քանի օր մաքրում են այն մոլախոտից, մանրակրկիտ կերպով, որպեսզի հետո կարողանան անցնել արդեն արդյունավետ մշակումների, իսկ կողքից հնչում են դժգոհություններ կամ դասախոսություններ, թե միայն մոլախոտ մաքրելը թույլ չի տա բերքատվություն ապահովել, միայն մոլախոտ մաքրելով հնարավոր չէ բերք ստանալ, դաշտը ծաղկեցնել և այլն: Առաջին հայացքից դա այդպես է, բայց խորքում այն է, որ դաշտում հնարավոր չէ գործ անել, եթե լիովին և վստահաբար, այսպես ասած, անդառնալի կամ անշրջելի մաքրված չէ մոլախոտից:

Կոռուպցիան տնտեսական դաշտի մոլախոտն է՝ նույնքան ագրեսիվ հատկությամբ: Եթե այն չմաքրվի այնպես, որ հստակ կլինի այլևս գլուխ բարձրացնելու ուժի բացակայությունը, պետական նոր կառավարումը անգամ առաջին քայլերը անելուց հետո հանկարծ կարող է կանգնել վերստին կոռուպցիային անդրադառնալու փաստի առաջ: Իսկ հաշվի առնելով այն, որ խոսքը թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության մասին է, կոռուպցիայի վերստին փաստերը, մեղմ ասած, ոչ միարժեք վերաբերմունք են ձևավորելու այդ կառավարության հանդեպ: Հետևաբար այստեղ խնդիրը շատ պրագմատիկ է ու պարզ՝ կառավարման արդյունք չի լինի, կառավարման հնարավորություն չի լինի, քանի դեռ պետությունը ազատված չէ կոռուպցիոն ցանցից:

Իհարկե, այս դեպքում էլ առաջանում է մեկ այլ խնդիր՝ իսկ կա՞ ժամանակ, և մի՞թե չպետք է մի ձեռքով մաքրել կոռուպցիան, բայց մյուս ձեռքով սկսել մշակել դաշտը: Անշուշտ, և այստեղ, իհարկե, առաջինը նկատելի է կադրային խնդիրը: Ընդ որում՝ դա նկատելի է նաև վարչապետի համար, որը փաստորեն իր վերջին ուղիղ եթերի ընթացքում առաջին անգամ խոստովանեց խնդրի առկայությունը՝ դրանով նախ վկայելով, որ տեսնում է այն, նաև պատասխանատվություն ստանձնելով դրա համար:

Բայց, միևնույն ժամանակ, այստեղ անհրաժեշտ է մի կարևոր արձանագրում: Նիկոլ Փաշինյանին այդ հարցում պետք է օգնել՝ օգնել-պահանջելով կամ պահանջելով-օգնել, սակայն պատասխանատվություն պետք է վերցնեն նաև հանրային այն խմբերը, որոնք ունեն կադրային առանցքային հարցի լուծումներ, ներուժ, առաջարկներ, մոդելներ և այլն, և շատ կոնկրետ, այդ թվում՝ անուն-ազգանուններով ներկայացնեն կառավարությանը, առնվազն պահանջելով ուշադրություն և շատ հստակ բացատրություններ այն դեպքերի համար, երբ կլինեն անհասկանալի մերժումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում