Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Առանց նախապատրաստական հավաքների և 8 առաջատար խաղացողներ ենք ժամանել Բուլղարիա․ Միքայել Պողոսյան

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է Բուլղարիայում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության ընթացքը

Մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականն անցկացրել է 3 հանդիպում, որոնցում կրել է նույնքան պարտություն.

– Ցավոք սրտի մենք առանց նախապատրաստական աշխատանքների ենք ժամանել Բուլղարիա, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով չհաջողվեց անցկացնել ուսումնամարզական հավաք:

Մենք միակ հավաքականն ենք Եվրոպայի առաջնությունում, որը ստուգողական հանդիպումներ չի անցկացրել այլ երկրների հավաքականների հետ, բացի այդ մեր հիմնական կազմի 8 խաղացողներ տարբեր պատճառներով չեն միացել հավաքականին: Դրան պետք է հավելել նաև այն, որ գլխավոր մարզչի փոխարեն, ես եմ ստանձնել հավաքականի ղեկը, թեև նման փորձ չունեմ:

Ամեն դեպքում մենք փորձում ենք առավելագույնս անել Եվրոպայի առաջնությունում և պետք է այս առաջնությունը օգտագործենք փորձ ձեռք բերելու նպատակով: Ի՞նչու փորձ, որովհետև մեր թիմը երիտասարդ է և կազմված է 18-19 տարեկան խաղացողներից և այս խաղացողները մեկ երկու տարի դեռ կարող են հանդես գալ երիտասարդական հավաքականում, իսկ նրանցից ոմանք հնարավոր է հետագայում համալրեն ազգային հավաքականի կազմը:

Այս պահին մեր տրամադրության տակ է ընդամենը մեկ 20 տարեկան խաղացող, որը Ջասթին Կույումջյանն է, մնացած խաղացողները երիտասարդ են:

Մեր մրցակիցները բավական ուժեղ էին, թեև մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ, մասնավորապես առաջին խաղում կարող էինք հաղթել Լյուքսեմբուրգի հավաքականին, սակայն փորձի պակասն ու խաղակցվածությունը թույլ չտվեց հասնել դրական արդյունքի:

Լյուքսեմբուրգի հավաքականը մինչ այս անցկացրել էր մի շարք ստուգողական հանդիպումներ, ինչը զգացվեց մեր դեմ մրցավեճում. մրցակիցն ավելի կազմակերպված խաղ ցույց տվեց, իսկ մենք փաստորեն անցկացնում էինք առաջին պաշտոնական խաղը նման կազմով, և դեռ բազմաթիվ խնդիրներ կային, որոնք ի հայտ եկան այդ մրցավեճում:

Ապագայում մենք պետք է լուրջ հետևություններ անենք, եթե ցանկանում ենք հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնություններում: Առանց ուսումնամարզական հավաքների և առանց ստուգողական հանդիպումների հնարավոր չէ Եվրոպայում մրցել որևէ հավաքականի հետ, մանավանդ B դիվիզիոնում, որտեղ հանդես են գալիս Եվրոպական մի շարք առաջատար հավաքականներ մասնավորապես ներկայումս մենք Բուլղարիայում տեսնում ենք, Ռուսաստանի, Լատվիայի և Սլովենիայի պես առաջատար բասկետբոլային երկրների, – եզրափակել է Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում