Tuesday, 23 04 2024
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»

Մակրոտնտեսական անկայունությունն էլ ինչպե՞ս է լինում

Ինչպե՞ս կարող է երկիրը ունենալ բարձր գնաճ, տնտեսական անկում, դեֆիցիտի ու արտաքին պարտքի կտրուկ ավելացում, բայց համարվել մակրոտնտեսական առումով կայուն: Այս հարցը ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը այսօր ուղղեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին այն բանից հետո, երբ վերջինս, ինչպես նաև ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը բյուջեի քննարկման ժամանակ իրենց ելույթներում, բնութագրելով 2009 եւ 2010 թվականների տնտեսական իրավիճակը, շարունակ կրկնում էին «մակրոտնտեսական կայունություն արտահայտությունը»: «Մակրոտնտեսական կայունությունը, այո, նշանակում է ցածր գնաճ, բարձր տնտեսական աճ, նշանակում է բյուջեի հնարավորին չափ կրճատում եւ արտաքին պարտքի հավասարակշռված բեռ: Արտաքին պարտքի մասով որեւէ վտանգ չկա, չի էլ սպասվում: Գնաճի մասով ասեմ, որ այն միջոցառումները, որ մենք իրականացնում ենք, հնարավորություն կտան մեզ 2011-ին վերադառնալու մեր կողմից նախանշված գնաճային միջակայքին, այն է` չորս պլյուս-մինուս մեկուկես տոկոս: Իհարկե, դուք ճիշտ եք, տարին դեռ չի ավարտվել, այս պահին բավականին բարձր գնաճ է արձանագրված, բայց կան գործոններ, որոնք ավելի շատ արտաքին շոկերով են պայմանավորված եւ մեր գյուղատնտեսության վերջին զարգացումներով: Այսինքն` գնաճը ավելի շատ առաջարկի շոկերի արդյունքում է եղել»,- պատասխանեց Ա.Ջավադյանը` հավելելով, որ այս տարի բյուջեի դեֆիցիտը կկրճատվի, իսկ ՀՆԱ-ն կաճի: «Իհարկե, դժվար է խոսել մակրոտնտեսական շատ լավ իրավիճակի մասին, բայց մակրոտնտեսական կայունության մասին մենք կարող ենք խոսել»,- հավելեց ԿԲ նախագահը: «Սա տնտեսագիտական նոր կանոն է, երբ հայտարարվում է, թե 10 տոկոսին մոտեցող գնաճի պարագայում մակրոտնտեսական կայունություն կա, այդպիսի բան չի կարող լինել, որևէ տնտեսագիտական դասագրքում անգամ նման բան չկա»,- արձագանքեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Այդպիսի գրքեր կան, ես կարող եմ ձեզ ուղարկել, այդպիսի տեսություն էլ կա, որ բարձր գնաճի պայմաններում ավելի հեշտ է հասնել տնտեսական զարգացման, քան թե ցածր գնաճի»,- պատասխանեց Ա.Ջավադյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում