Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են. Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին՝ Բագրատաշենի մաքսակետի պետ

Որքան էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացնի, թե ՊԵԿ-ում կատարվող կադրային նշանակումները խայտառակ չեն, և ՊԵԿ նախկին պաշտոնյաները իրավունք ունեն վերադառնալ համակարգ և նոր մտածելակերպով լծվել գործին, սակայն պատկերը բոլորովին այլ է։ Նախկին կոռուպցիոներները ոչ մի կերպ չեն կարողանում «նոր մտածելակերպով» աշխատել։ Վառ ապացույցը Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումն է, որից հետո մաքսակետում թույլ չեն տալիս առանց մաքսավճարի ներմուծված ապրանքների մուտքը Հայաստան։ Առանց կաշառքի հնարավոր չէ անցկացնել անգամ օրենքով թույլատրված կիլոգրամով կամ խմբաքանակով ապրանքները։ Եվ այս բարքերը մաքսատուն վերադարձրել է վերջերս նշանակված Արթուր Գասպարյանը, որն առավել հայտնի է Պիտուլ մականունով։ Պիտուլը Ալրաղացի Լյովիկի՝ Լևոն Սարգսյանի քրոջ որդին է և ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը, որը հեղափոխությունից հետո շարքային տեսուչից միանգամից նշանակվեց Բագրատաշենի մաքսակետի պետ։ Մաքսակետի աշխատակիցների խոսքերով՝ իրենք երբեք այդքան անգրագետ, միևնույն ժամանակ այդ կարգի կաշառակեր ղեկավար չեն տեսել։

Ի դեպ նշենք, որ Պիտուլը՝ Արթուր Գասպարյանը, նախկինում երեք դրվագով անցել է կաշառքի գործով։ Դրանից բացի՝ նա անցած տարի հուլիսի 31-ին սեռական հայհոյանքներ էր տվել, ծեծի ենթարկել Նոյեմբերյան քաղաքի մի բնակչի, որը ընդամենը փորձել էր 10 հատ ձմերուկ անցկացնել իր մեքենայով՝ առանց մաքսազերծելու՝ զարմանալով, որ մաքսակետի հարևանությամբ բնակվող բնակչից 10 ձմերուկի համար մաքսատուրք են պահանջում։ Գործին այդ ժամանակ անմիջապես միջամտել էր դեռևս մաքսակետի զննման բաժնի պետ աշխատող Արթուր Գասպարյանը, հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հասցրել բնակչին, վզից փոկել ոսկե շղթան։ Գործը, սակայն, այդպես էլ որևէ իրավական հետևանք չի ունեցել և, Գասպարյանը մնալով անպատիժ, այսօր նշանակվել է Բագրատաշենի մաքսատան պետ։

Իսկ Դավիթ Անանյանը հավաստիացնում է, որ նախկին աշխատողները պրոֆեսիոնալ են և «ինքը վստահում է նախկին կադրերին և այդ առումով որևէ խնդիր չի տեսնում»։ «Համաժողովրդական զարթոնքից հետո հանրությունը, եթե նոր դեմքեր չի տեսնում, կարող է լինել նաև դժգոհ: Մենք ներքևից ՊԵԿ-ը համալրում ենք երիտասարդ կադրերով, բայց վերևի մասում իմ քաղաքականությունն այն է, որ ես վստահում եմ փորձառություն ունեցող նախկին կադրերին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ժողովրդական ասացվածքը ասում է, թե կարմիր կովը կաշին չի փոխում, նկատի ունենալով, որ կաշառակեր, կոռումպացված մարդը չի կարող այլ կերպ աշխատել, ՊԵԿ նախագահը հակադարձել է. «Կաշին կարող է չփոխվել, եթե կովի մասին է խոսքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում