Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրություններում գաղտնի համաձայնության մասին հարցը, ասել է, որ վստահել որևէ մեկին չի կարելի: Նա նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում յուրաքանչյուր պետության ղեկավար պաշտպանում է իր երկրի շահերը՝ գրում է life.ru-ն:
«Ոչ մեկին չի կարելի հավատալ: Ինչու եք կարծում, որ նախագահ Թրամփը վստահում է ինձ, և ես լիովին վստահում եմ նրան,- ասել է Պուտինը Հելսինկիում կայացած բանակցությունների արդյունքների մասին մամլո ասուլիսում: – Նա պաշտպանում է Միացյալ Նահանգների, ես՝ Ռուսաստանի շահերը»:
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը հավելել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը որոշ հարցերի շուրջ համընկնում են, և այժմ կողմերը ձգտում են «ընդհանուր եզրեր» գտնել: