Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը գնում է դեպի Եվրոպա

Այսօր Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ Արևելյան հարևանության նախագծի և ACT ընկերության համատեղ իրականացրած հարցման արդյունքները, որոնք վկայում են Հայաստանում եվրոպական քաղաքականության նկատմամբ հանրային տրամադրությունների որակական փոփոխության մասին։ Հայաստանում, ըստ այդ հետազոտության արդյունքների https://www.euneighbours.eu/en/east/stay-informed/publications/opinion-survey-2018-armenia, պրոեվրոպական տրամադրություններն աճել են։

Այսպես, հայաստացիների 48 տոկոսը դրական վերաբերմունք է արտահայտել Եվրամիության վերաբերյալ, իսկ ԵՄ-ի հանդեպ բացասաբար տրամադրվածները կազմել են ընդամենը 8 տոկոս։ Դրական վերաբերմունք արտահայտածների ցուցանիշը անփոփոխ է մնացել 2017 թվականի համամետ, սակայն աճման միտումներ են ցուցաբերել այլ կարևոր ցուցանիշներ։

Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ 4 տոկոսով աճել է այն հայաստանցիների թիվը, ովքեր Եվրամիության հետ հարաբերությունները գնահատում են լավ՝ կազմելով 80 տոկոս։ Դա միջին տարածաշրջանային ցուցանիշից՝ 63 տոկոսից էականորեն բարձր ցուցանիշ է։ Հայաստանցիների 70 տոկոսը վստահում է Եվրամիությանը, այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 5 տոկոսով։

Սա հատկապես կարևորվում է Եվրասիական տնտեսական միության հանդեպ վստահության ցուցանիշի համեմատությամբ, որը կազմել է 48 տոկոս։Հայաստանցիների 69 տոկոսը, ըստ հետազոտության արդյունքների, տեղեկացված է երկրին հատկացվող Եվրամիության ֆինանսական աջակցության մասին (նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 4 տոկոսով), իսկ հարցվածների 2/3-ը Եվրամիության ֆինանսական աջակցությունը գնահատում է արդյունավետ (2016 թվականի 62 տոկոսի և Արևելյան հարևանության երկրների միջին՝ 48 տոկոս ցուցանիշի համեմատ)։ Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է Եվրամիության Արևելյան հարևանության 6 երկրներում՝ յուրաքանչյուր երկրում ընդգրկելով 1000 հարցվածներ։

Այսօր՝ ներկայացնելով այս ցուցանիշները, դեսպան Սվիտալսկին գոհունակություն է հայտնել Եվրամիության հանդեպ աճող դրական վերաբերմունքի կապակցությամբ, միևնույն ժամանակ նշելով, որ իրենց համար շատ ավելի կարևոր է հարցվածների այն 30 տոկոսի վերաբերմունքը, ովքեր դեռևս չեն վստահում Եվրոպական միությանը։

Այս ցուցանիշները Հայաստանի համար չափազանց կարևոր տվյալներ են և վկայում են հասարակության կողմից արտաքին քաղաքական վեկտորի գնահատման համարժեքության բարձրացման մասին։ Ընդ որում, սրանք ոչ թե կասկածելի ծագում ու հեղինակություն ունեցող սոցիոլոգիական ընկերության, այլ Եվրամիության պատվիրած ու իրականացրած հարցման արդյունքներ են, որոնք կասկածի տեղիք չեն տալիս։

Հասարակության 70 տոկոս վստահությունը Եվրամիության նկատմամբ վկայում է, որ մեր հանրային գիտակցության մեջ տեղի են ունեցել հեղափոխական փոփոխություններ, և հայ հասարակությունն այլևս իր զարգացումն ու ապագան կապում է եվրոպական քաղաքակրթական ու քաղաքական ընտանիքի հետ։

2013 թվականին, երբ Հայաստանը «մեկ գիշերվա» մեջ դարձավ Մաքսային միության, ապա՝ Եվրասիական միության անդամ, այդ որոշումը որքան էլ հարվածեց պետության միջազգային հեղինակությանը, որքան էլ Հայաստանը դարձրեց հետադիմական երկրների ակումբի անդամ, ահա այդ որոշումն ուներ հանրային չարտահայտվող լեգիտիմություն։

Մեր հասարակությունը տասնամյակներ շարունակ ապրել է Ռուսաստանին որպես միակ ու անփոխարինելի պաշտպան ու անվտանգության երաշխավոր վերաբերվելու կաղապարով, և դա էր պատճառը, որ 2013 թվականի՝ Սերժ Սարգսյանի այդ միանձնյա որոշումը հանրային դժգոհություն չառաջացրեց, բացառությամբ մի քանի տասնյակ ակտիվիստների բողոքի ակցիաների։

Փաստորեն ընդամենը 5 տարվա ընթացքում հանրային կարծիքը որակապես փոխվել է՝ Եվրամիությանը վստահողների թիվը զգալիորեն գերազանցում է ԵՏՄ-ի վստահության ցուցանիշին։ Դա մի կողմից պայմանավորված է անցած 5 տարիների ընթացքում Ռուսաստանի կողմից վարած ոչ հայաստանանպաստ քաղաքականությամբ, Ադրբեջանին զենքի շարունակական վաճառքով, մյուս կողմից՝ ինչու ոչ, եվրոպական կառույցների ավելի արդյունավետ աշխատանքով։

Արդյունքում, թեև այսօր Հայաստանը նոմինալ առումով գտնվում է ԵՏՄ-ում, սակայն հանրային գիտակցությունը, փաստորեն, մեր երկիրը տեսնում է եվրոպական ընտանիքում։ Սա չափազանց կարևոր է ինչպես ընթացիկ քաղաքականության, այնպես էլ առավել ևս ապագայի համար։

Ընթացիկ քաղաքականության տեսանկյունից այս ցուցանիշները իշխանության համար Ռուսաստանի ու ԵՏՄ-ի հետ աշխատանքում մանևրելու մեծ հնարավորություն են տալիս՝ ոչ հայանապաստ ցանկացած որոշման դեպքում հանրային այս տրամադրություններին հղում անելու իմասստով։ Մյուս կողմից՝ դրանք խիստ կարևոր են ապագայի համա, և եթե Եվրամիության հանդեպ հանրային դրական վերաբերմունքը շարունակի աճել, ապա ժամանակի մեջ դրանք հանրային լեգիտիմություն կհաղորդեն իշխանության՝ արտաքին քաղաքական կողմնոշորոշումը վերանայելու քայլերին։

Հանրային տրամադրությունների այս գնահատականները կարևոր են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրուսելյան վերջին այցի ու ԵՄ-ին ուղղված որոշակի հանդիմանանք պարունակող հայտարարությունների համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին ըստ էության մեղադրում է այն բանում, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությանը, ԵՄ-ի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել։

Ի պատասխան եվրոպական շրջանակներից հակադարձում են, որ, այո, Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, սակայն ՀՀ իշխանության վերաբերմունքը ԵՄ-ի հանդեպ նույնպես չի փոխվել՝ հաշվի առնելով, որ վերջինս հայտարարում է արտաքին քաղաքական նախկին կուրսը շարունակելու մասին։ Այս հետազոտության արդյունքները վկայում են, որ եթե անգամ ՀՀ իշխանության մոտեցումը մնացել է նույնը, ինչ նախկինում, էականորեն փոխվել է հասարակության վերաբերմունքը Եվրամիության հանդեպ։

Իսկ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխութունից հետո իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին՝ բառի սահմանադրական ու հուսանք՝ առաջիկայում նաև էլեկտորալ իմաստով։ Հայաստանի հասարակությունն արել է իր քայլը ԵՄ-ի ուղղությամբ՝ զգալիորեն վերափոխելով վերաբերմունքն ու գիտակցությունը։ Գնդակը, ինչպես ասում են ու ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն էր ակնարկել, Եվրամիության դաշտում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում