Հետաքրքրագույն լուսնային խավարումը տեղի կունենա հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը: Այն կլինի 21-րդ դարի ամենաերկարատև խավարումը՝ գրում է news.com.ua-ը:
Լուսինը շատ փոքր չափերի կլինի և արնագույն: Ամենաերկարատև լուսնային խավարումը կսկսվի ժամը 22:30-ին, երբ Երկրի ստվերը ամբողջովին կկլանի Լուսնին՝ թաքցնելով նրան Արեգակից: Խավարման գագաթնակետը կլինի ժամը 23:22-ին, իսկ ավարտը՝ 00:13-ին: