Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցը ճանաչողական էր և կարելի է այն հաջողված համարել.«Սա բոլորովին նոր Հայաստան է, սա Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողոպուտի Հայաստանը չէ։ Մեր ճակատին սխալմամբ դաճված է ռուսամոլությունը, այս բոլորը Եվրոպայի համար հարցեր են, բայց ընդհանուր առմամբ այցը դրական եմ համարում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շիրինյանը նշեց.«Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ դաշնակից, բայց անկախ պետություն։Մենք Եվրոպայից ակնկալիքներ պետք է ունենանք խորհրդարանական ընտրություններից հետո։ Եվրոպայում դեռ կասկած ունեն՝ վերջը սրանք էլի Ռուսաստանի գի՞րկն են նետվելու՝ ինչպես դարեր առաջ և ստանալու դավադրություն, թե՞ շարունակելու են մեզ հետ։ Բայց ես կասկած չունեմ, ինչպես վարչապետն ասաց՝ դեմոկրատական գործընթացը Հայաստանում անշրջելի է, ես էլ կավելացնեմ՝ այլընտրանք չունի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում