Նուռը դեռևս հին ժամանակներից համարվում է հրաշալի դեղամիջոց բազմաթիվ հիվանդությունների դեմ: Ժամանակակից հետազոտությունները միայն հաստատում են նռան անգնահատելի օգտակարությունը՝ գրում է hronika.info-ն:
Նուռը ոչ միայն համեղ, այլև շատ օգտակար հատապտուղ է: Այն վիտամինների, միկրոէլեմենտների և հակաօքսիդանտների իրական գանձարան է: Նռան նման հարուստ բաղադրությունը ապահովում է նրա օգտակարությունը բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարում `սկսած սովորական մրսածությունից մինչև երիկամների հիվանդությունները:Նուռը կանխում է քաղցկեղը, որովհետև հրաշալի հակաօքսիդիչ է:
Օրական 50 մլ նռան հյութը կարգավորում է արյան ճնշումը: Պաշտպանում է հոդերը: Ամրացնում է իմունիտետը:
Նուռը, սակայն, հակացուցված է ստամոքսի և աղիների խոց ունեցողներին: