Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Հայաստանը ժամանակ չունի

Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև ներքաղաքական երկխոսության թեման հասցրել է դառնալ ոչ միայն բավականաչափ քննադատության և ընդդիմախոսության, կասկածների և մտավախությունների, այլ նաև հեգնանքի, անգամ ծաղրի, երգիծանքի և հումորի առարկա:

Ու դեռ այնքան ժամանակ, որքան այդ երկխոսությունը, բացի փոխադարձ հայտարարություններից և մարտավարական շատ կարևոր, բայց մեծ հաշվով՝ կարճաժամկետ խնդիրներից, չի լուծել հասարակությանը հուզող խորքային հարցերի հետ կապված որևէ այլ հիմնարար խնդիր, երկխոսության զգայական բոլոր ընկալումները կարող են ընկալվել որպես հիմնավոր: Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում ինչ-որ մի լուրջ գործընթաց է սկսվել, որի ընթացքում իսկապես հեռանկարային և ռազմավարական խնդիրներ են լուծվում, սակայն ոչ բոլորի համար է հասկանալի ու տեսանելի, թե արդյո՞ք այդ խնդիրները կապ ունեն պետության շահի, հասարակությանը հուզող հարցերի հետ: Երկխոսության կողմերը պահանջում կամ հորդորում են, կամ խնդրում, որ հասարակությունը հարգանքով ու պատկառանքով, պատշաճ լրջությամբ վերաբերվի գործընթացին, քանի որ այն չափազանց կարևոր հանգրվան է Հայաստանի կյանքում: Հասարակությունն ինքն էլ է թերևս դա ցանկանում:

Բանն այն է, որ խորհրդային հասարակարգից հետո, երբ քաղաքականություն ասված ոլորտը գոյություն չուներ, հասարակություն, ունենալով հանդերձ դրա ներքին հսկայական պահանջարկը, անկախության 20 տարիների ընթացքում կարծես թե այդպես էլ չդարձավ այդ ոլորտի ձևավորման ականատեսը: Այնպես որ հանրությանը պետք չէ համոզել կամ հորդորել, որ պատշաճ լրջությամբ վերաբերվի ներքաղաքական գործընթացին: Մարդիկ ուզում են այդպես վերաբերվել, պարզապես դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձության պարագայում: Այսինքն՝ քաղաքականությունն իր հերթին պետք է մարդկանց լուրջ վերաբերվի: Քաղաքականությունն էլ, այսինքն՝ դրանով զբաղվող սուբյեկտները, պետք է հասարակության հանդեպ պատշաճ հարգանք և պատկառանք ցուցաբերեն, համարժեք վերաբերմունք ակնկալելու կամ դրան արժանանալու համար:

Իսկ ո՞րն է քաղաքականության հարգանքը մարդկանց, հասարակության հանդեպ: Դա միայն գեղեցիկ, ոճական և բովանդակային նրբագեղությամբ հագեցած խոսքերը չեն, քանի որ այդ առումով կարծես թե կամաց-կամաց վերանում է ընդդիմություն-իշխանություն տարբերությունը: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի մայիսի 28-ի առիթով հղած ուղերձը կարող էր, թերևս, զարդարել Հայ ազգային կոնգրեսի ցանկացած հանրահավաք՝ անգամ «ամենաջրբաժանային»:

Քաղաքականության հարգանքը հասարակության հանդեպ, ներկայիս իրավիճակում, պետք է արտահայտվի թափանցիկությամբ: Քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե երկխոսություն կոչված գործընթացի կամ դրա մերձակայքում տեղի ունեցող անցուդարձի հիմքում ի՞նչ օրակարգ է, այդ օրակարգի ո՞ր հարցերն են, որ վերաբերում են անմիջականորեն իրեն, իր խնդիրներին: Անշուշտ, հասարակության մի զգալի հատվածի համար երկխոսությունն իր ներկայիս տեսքով էլ ընդունելի է, ողջունելի, հատկապես ընդդիմության մարտավարական գործողությունների շրջանակում: Բայց պետք է ընդունել, որ դա հասարակության ընդամենը մի հատվածն է, ամենևին ոչ մեծամասնությունը:

Հանրության մի ոչ պակաս զգալի հատված էլ պահանջում է ավելի մանրամասն և առարկայական բացատրություններ, ուզում է տեսնել ավելի գործնական արդյունքներ, ընդ որում՝ ուզում է տեսնել հնարավորինս արագ: Ներկայումս այդ ամենը կարծես թե չկա: Հայտարարությունները, թե այդպիսով ավելի է մոտենում իշխանափոխությունը, ներկայումս, թերևս, բավարար չեն, հատկապես այն պարագայում, որ նույն այդ հասարակությունը երեք տարի առաջ՝ մարտի 1-ին, տեսել է, որ իշխանափոխությանը շատ ավելի էր մոտեցել: Այդ «մոտեցումը» տեսած քաղաքացիները հազիվ թե վստահություն տածեն երկխոսության մոտեցմամբ իշխանափոխության հանդեպ: Բայց կարող են ընդունել այդ գործընթացը որպես երկրում իրավիճակի փոփոխության նշանակալից զարգացում: Միայն թե պետք է տեսնեն այդ զարգացման և իրենց խնդիրների միջև կապը, տեսնեն, որ իրենց կյանքը սկսել է որակապես փոխվել այդ գործընթացի հետ մեկտեղ: Մինչդեռ այսօր հանրության մի զգալի մասը արդարացիորեն նկատում է ընդամենը կապ Հայ ազգային կոնգրեսի և իշխանության քաղաքական խնդիրների ու այս երկխոսության միջև:

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանում առկա վիճակի որակական փոփոխությունը ժամանակ է պահանջում: Բայց ներկայիս իրավիճակի առանձնահատկությունն էլ այն է, որ Հայաստանում այլևս ժամանակ չկա, երկիրը դատարկվում է մարդկանցից թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Հայաստանն այլևս պետք է կա՛մ շրջադարձ կատարի անհապաղ, կա՛մ վերջնականապես վերածվի ընդամենը ձևական պետական միավորի, որը չունի կենսունակության նվազագույն պաշարներ անգամ: Ու ամենևին կարևոր չէ, թե այսպես ասած՝ ո՞ւմ մեղքով է բացակայում ներկայիս գործընթացի այդ առարկայական և օրակարգային թափանցիկությունը, երկխոսության կողմերից ո՞վ է ժամանակ ձգում, ո՞վ է փորձում հնարավորինս լղոզել գործընթացը, կամ քաղաքական ընդդիմախոսներից ո՞ւմ հակաքարոզչությունն է խանգարում: Միևնույն է, այդ ամենի հետևանքն իրենց վրա կրելու են բոլոր քաղաքական կողմերը: Ի դեպ, այդ թվում՝ նաև երկխոսության քաղաքական ընդդիմախոսները: Բանն այն է, որ նրանց համար էլ կարծես թե այս գործընթացը երկնային մանանայի պես մի բան է, երբ հնարավոր է այն «մերկացնել», քննադատել ճիպոտահարության աստիճան, ու համարել, որ այդպիսով, ի տարբերություն, ասենք, Կոնգրեսի և իշխանության, կատարում են ազգի հանդեպ իրենց առաքելությունը:

Լուսանկարը` Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում