Thursday, 18 04 2024
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին

Նիկոլ Փաշինյանը լուրջ մղձավանջ է դարձել իշխանությունների համար

Այսօր «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունում մի շարք թերթերի խմբագիրներ մամլո ասուլիս էին հրավիրել` ի պաշտպանություն և ի ազատում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի: Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է15 օր պատժախցում լինելու, և նրա կյանքին վտանգ է սպառնում:
Ասուլիսը մեկտեղել էր Աննա Հակոբյանին(«Հայկական ժամանակ»), Արամ Աբրահամյանին («Առավոտ»), Մեսրոպ Մովսեսյանին («Ա1+»), Սաթիկ Սեյրանյանին («168 ժամ»), Արգիշտի Կիվիրյանին (armtoday.info), Էդիկ Բաղդասարյանին (hetq.am), Արմինե Օհանյանին («Հրապարակ»), Շողեր Մաթևոսյանին («Չորրորդ ինքնիշխանություն»), Արման Բաբաջանյանին («Ժամանակ»), Հայկազ Ղահրիյան (lragir.am), Գևորգ Էմին-Տերյանին (1in.am), Յուրի Մանվելյան (epress.am):
«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը իր խոսքում նշեց, որ եթե մարդուն ձերբակալում են և հետապնդում իր գործերի համար, դա անընդունելի է: Բոլոր պարկեշտ մարդիկ պետք է իրենց ձայնը բարձրացնեն:
«Ա1+»-ի հիմնադիր, «Մելտեքս» ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հավելեց, որ այսօր Նիկոլի վրա կրիմինալ չկա: «Մենք ուզում ենք, որ մեր երկիրը շիտակ ճանապարհով գնա, ժողովուրդը շնչի, իսկ շնչելու համար օդ է հարկավոր, այդ օդը մեզ մամուլն է տալիս: Պետք է բոլորը միանան մեզ` թե’ լրատվամիջոցները, թե’ մտավորականները, թե’ սովորական քաղաքացիներ»,- ասաց Մ.Մովսեսյանը և պահանջեց, որ անհապաղ ազատ արձակվի Նիկոլ Փաշինյանը, որովհետև պետությունը ի վիճակի չէ ապահովելու նրա անվտանգությունը:
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն էլ հավելեց, որ Նիկոլի հետ կատարվողը կապ ունի Նիկոլի գործի հետ: Բոլորիս միավորողը պետք է լինի Նիկոլի ազատության հարցը:
Վերջում խմբագիրներն այն համոզմունքը հայտնեցին, որ համատեղ, շարունակական և միասնական պայքարի դեպքում Նիկոլ Փաշինյանին ազատ կարձակեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում