Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քոչարյանի ու քոչարյանիզմի հատուցման պահը

Մարտի 1-ի գործի բացահայտման նոր ընթացքը նոր քաղաքական իրողությունների սկիզբ կարող է դառնալ։ Հետախուզում է հայտարարվել այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանի նկատմամբ, որպես վկա հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, ինչպես նրա գրասենյակից են պարզաբանել, կներկայանա հուլիսի 25-ից հետո։ Շատ կարևոր է, թե ինչ է խոսելու Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության ժամանակ, ու որ ավելի կարևոր է՝ ում անուններն է տալու, պայմանականորեն ասած, որպես հանցակիցներ։

Ընդհանրապես, Մարտի 1-ի գործի նոր ընթացքը հանրային ընկալման մեջ, քաղաքական, փորձագիտական շրջանակներում ուշադրությունը սևեռել է առավելապես Ռոբերտ Քոչարյանի վրա։ Դա, իհարկե, օբյեկտիվ հիմք ունի, քանի որ Մարտի 1-ին հենց Ռոբերտ Քոչարյանն է զբաղեցրել նախագահի պաշտոնը և եղել Մարտի 1-ի ոճրագործությանը մասնակցած զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Այսինքն՝ և՛ ֆորմալ, իրավական առումով, և՛ առավել ևս՝ հաշվի առնելով քոչարյանական իշխանության բնույթն ու բրգաձև հիերարխիկ կառուցվածքը, որևէ քայլ չէր կարող կատարվել առանց նրա անմիջական մասնակցության, իմացության ու հրահանգի։ Այդ իմաստով, իհարկե, Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի թիվ մեկ պատասխանատուն է։ Բայց չպետք է մոռանալ, որ Մարտի 1-ի ոճրագործությունն իր բնույթով, համակարգվածությամբ եղել է կազմակերպված հանցագործություն, որին մասնակցել են իշխանության գրեթե բոլոր ճյուղերն ու մարմինները՝ առանց բացառության։

Արտակարգ դրության ռեժիմ հաստատելուն հավանություն է տվել Ազգային ժողովը, որը նաև կողմ է քվեարկել համաժողովրդական շարժմանը միացած պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։ Այսինքն՝ իշխանության օրենսդիր թևը՝ իր ղեկավարությամբ ու անդամներով կիսում է Մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունը։ Եվ եթե ԱԺ պատգամավորները դրան մասնակցել են որոշակիորեն պասիվ կարգավիճակում՝ վախենալով իշխանության ճնշումներից կողմ քվեարկելով արտակարգ դրություն հաստատելուն, ապա, օրինակ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը դրանում ունեցել է նաև բովանդակային մասնակցություն՝ մանրամասնորեն հիմնավորելով ու իրավական արդարացումներ ներկայացնելով արտակարգ դրություն հաստատելու ու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։ Նույնպիսի բովանդակային մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի ոճրագործությանը արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը՝ այդ հանցագործությունը միջազգային հանրության առաջ լեգիտիմացնելու փորձերի ճանապարհով։

Նույնպիսի մասնակցություն ու դերակատարություն է ունեցել Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը՝ հանրության առաջ փորձելով հիմնավորել ռազմական դրություն հաստատելու որոշումը ու բանակի ներքաշումը խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժ գործադրելու գործընթացի մեջ։ Արդեն Մարտի 1-ից հետո այլ դրսևորմամբ նույնպիսի դերակատարում է ունեցել իշխանության մյուս թևը՝ դատական համակարգը իր տասնյակ դատավորներով՝ ազատազրկման ապօրինի վճիռներ կայացնելով շուրջ 150 քաղբանտարկյալների համար։

Մարտի 1-ի գործում չափազանց կարևոր դերակատարում է ունեցել նաև պետական քարոզչությունը, առաջին հերթին Հանրային հեռուստաընկերությունը՝ խաղաղ ցուցարարներին ներկայացնելով որպես զինված հանցագործներ, դա անելով տևական ժամանակ՝ մանիպուլացնելով հանրային գիտակցությունը ու քարոզչական մակարդակում լեգիտիմացնելով Մարտի 1-ի սպանդը։

Մարտի 1-ի ոճրագործությանը իրենց մասնակցությունն են ունեցել իշխանության գրեթե բոլոր համակարգերը՝ որոշողները ուղղակի, մյուսները՝ անուղղակի։ Մարտի 1-ը կազմակերպել, իրականացրել ու պարտակել է քոչարյանական իշխանությունն ամբողջության մեջ։ Ու այդ իմաստով, Մարտի 1-ի գործի բացահայտումը պետք է վերաբերի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, որն, անշուշտ, դրա ամենաառանցքային դերակատարն է ու պետք է կրի պատասխանատվության ամենամեծ բաժինը։ Բայց այդ գործը չպետք է սահմանափակվի միայն Ռոբերտ Քոչարյանով, ու դրան մասնակցած մյուս պաշտոնյաները չպետք է ազատվեն պատասխանատվությունից։

Մարտի 1-ի գործի բացահայտման արդյունքում կայացվելիք դատավճիռները՝ լինելով տեղի ունեցածի իրավական գնահատականներ, իրականում արտացոլելու են նաև քոչարյանական վարչախմբի 10 տարվա քաղաքական պատասխանատվությունը։ Քոչարյանը 10 տարի զբաղեցնելով Հայաստանի նախագահի պաշտոնը՝ պետությանը հասցրել է անդառնալի վնասներ. Հոկտեմբերի 27, Մարտի 1, չբացահայտված քաղաքական սպանություններ, Լեռնային Ղարաբաղի դուրսմղում բանակցային գործընթացից, Հայաստանի ռազմավարական օբյեկտների նվիրաբերում Ռուսաստանին… շարքը կարելի է երկար շարունակել։ Սակայն խնդիրն այն է, որ թվարկված ու չթվարկված վնասների համար Ռոբերտ Քոչարյանը չի կրել քաղաքական պատասխանատվության որևէ նշույլ։

Նա պաշտոնաթողությունից հետո 10 տարի շարունակ վայելել է նախագահի պաշտոնում երկրի հաշվին դիզած հարստությունը։ Նրա միակ «վնասը» եղել է այն, որ Սերժ Սարգսյանը՝ նախագահ դառնալուց հետո չի պահպանել իրենց միջև կայացված պայմանավորվածությունը ու Քոչարյանին չի վերադարձրել իշխանության։ Վերջ։ Այլ քաղաքական պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանը ու նրա ռեժիմի որևէ անդամ չեն կրել։ Հիմա եկել է հատուցման ժամանակը։ Ռոբերտ Քոչարյանի ու քոչարյանիզմի։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում