Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Եվրամիությունը չի արդարացրել Փաշինյանի հույսերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելում ամփոփելով իր այցը, կոշտ գնահատականներ էր հնչեցրել։ Նա հայտարարել է, թե միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները, սակայն հայցորդի կամ խնդրատուի կարգավիճակում չեն լինելու: «Մենք, ըստ էության, մեր անելիքները գիտենք, և մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները: Մեր հեղափոխությունից հետո Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա:Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, և կարծում ենք, որ պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն»,- ասել է Փաշինյանը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի այս կոշտ հայտարարությունները, նշեց, թե Փաշինյանը հեղափոխության սկզբնական փուլում, թե դրանից հետո շատ դեպքերում ուշադրությունը դարձնում էր Ռուսաստանի հետ հարաբերություններին։ «Քանի որ Ռուսաստանի մասին էին հարցնում, պատասխանում էր, որ ռեվերս չի լինելու քաղաքականության մեջ, բայց լինելու են ճշգրտումներ, հարցերը նորովի են բարձրացվելու, նոր որակ է հաղորդվելու հարաբերություններին։ Նույն բանը մենք տեսնում ենք Եվրամիության դեպքում։ Այսինքն, նոր մոտեցումները, հարցեր բարձրացնելու տակտիկան վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև ԵՄ-ին, ապագայում էլ, ինչու ոչ, ԱՄՆ-ին։ Կոնկրետ այս հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ սպասելիքները, թե հեղափոխությունից հետո միջազգային կառույցները աջակցություն կցուցաբերեն, ներդրումային նոր մթնոլորտ կստեղծվի, չեն արդարացվում։ Փաշինյանը ինքն էլ համոզվեց, որ հռետորաբանությունից այնկողմ որևէ կոնկրետ բան չի առաջարկվում։ Իսկ ինչ էլ առաջարկվում է Հայաստանի կողմից, խոսքով հավանությունից այն կողմ չի անցնում»։

Ըստ քաղտեխնոլոգի, սա նաև պայմանավորված է ԵՄ իրավիճակով, այնտեղ նույնպես հսկայական անորոշություն է, ԵՄ-ն խնդիրներ ունի ներսում, ԱՄՆ-ի հետ, և, ինչպես ռուսներն են ասում, «նե դո Արմենիի»։ «Փաշինյանը շատ ճիշտ է անում, որ խնդիրները նման խստությամբ, լրջությամբ բարձրացնում է՝ առանց դիվանագիտական խաղեր տալու։

Իրավիճակը հերթական անգամ ցույց է տալիս, որ ԵՄ հետ հույսեր կապող շատ երկրներ, հուսախաբ են լինում։ Նույն Ուկրաինան, Վրաստանը զուսպ դժգոհություն են արտահայտում։ Սա տենդենց է, և Փաշինյանն ինքն էլ զգաց, որ պետք է վերջ դնել դիվանագիտական ժեստերին, և հարցերը պետք է դնել շատ կոշտ։ ԵՄ-ին պետք է ասել, առանց ձեզ անելու ենք, կարող եք դուք ուշանալ»,- ասել է Հակոբյանը։

Փաշինյանը, ըստ քաղտեխնոլոգի, ակնկալում էր, որ ԵՄ-ն պետք է տարբերություն դնի նախորդ ռեժիմի և նոր իշխանության միջև։ «Պետք է փոխվեր նաև քաղաքականությունը, սկսած ֆինանսական օժանդակությունից, ներդրումներին ուղղված քայլերը խրախուսելուց։ Ամենակարևոր մեսիջը, որ տալիս է Փաշինյանը, որ դուք ջերմ հռետորաբանության պարագայում որևէ տարբերություն չեք դնում հին և նոր իշխանության միջև։ Տարբերություն պետք է լինի, և ոչ խոսքերով, այլ նյութականացված։

ԵՄ այսօրվա դիրքորոշումն էլ հաստատում է, որ արտաքին խաղացողներ չեն եղել մեր հեղափոխության մեջ։ Մենք չենք տեսնում աշխարհաքաղաքական հստակ աջակցությունը»,- ասել է Վիգեն Հակոբյանն ու հավելել. «ԵՄ համար Հայաստանի հետ հարաբերությունների վերանայման խնդիրը առաջնային չէր։ Փաշինյանն ինքն էլ զգաց, թե որ պլանում է Հայաստանի հետ հարաբերությունների հետ հարցը, և կոշտ հայտարարություններով փորձեց կատալիզատորի դեր խաղալ և արագացնել պրոցեսը»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով, վարչապետը մտածում էր, որ ինչպես բոլոր թավշյա հեղափոխություն վերապրած երկրների նկատմամբ, այնպես էլ Հայաստանի դեպքում ԵՄ երկրները պետք է դրականն անեն։ «ՈՒկրաինայում, Վրաստանում, Ղրղզստանում և այլուր հեղափոխություններից հետո ԵՄ-ն ֆինանսական մեծ օգնություն տրամադրեց, դիվանագիտական դաշտում էլ մեծ աջակցություն ցուցաբերեց։ Հայաստանի դեպքում մենք դա չտեսանք, միայն ողջույններ, որ տեղի է ունեցել անարյուն հեղափոխություն, և ԵՄ որոշ երկրներ շատ արագ սկսեցին վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Դրանից զատ այլ քայլեր չտեսանք բացարձակ։ Սրանով է պայմանավորված, որ բրյուսելյան այցը Փաշինյանին չի բավարարել»,- նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով, Փաշինյանը երևի ակնկալում էր, որ ԵՄ-ն ֆինանսական օգնություն կտրամադրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող Հայաստանին, ներդրողներին կուղղորդեն մեզ մոտ։ «Թե ինչո՞ւ չեղավ, բացատրությունը պարզ է։ Հայաստանում հեղափոխություն եղել է, բայց չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն համարվում է ՌԴ թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը, նաև երրրորդ երկիրն է աշխարհում, որտեղ ռուսական ռազմակայան կա։ ԵՄ երկրները ավելին էին սպասում Փաշինյանի հեղափոխությունից, բայց ունենք, ինչ ունենք։ և Փաշինյանն ինքն էլ կոշտ արձագանքեց։ Սա ցույց է տալիս, որ վարչապետը դժգոհ է»,- նշել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում