Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

Կոռուպցիայի դեմ պայքարի անթույլատրելի ֆետիշացումը. ինչպես կարձագանքի Եվրոպան

Բրյուսելի օդանավակայանում ամփոփելով եվրոպական ուղևորությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ լրագրողների հետ զրույցում մի քանի կոշտ հայտարարություններ է արել՝ ուղղված Եվրամիությանը։

Նա, մասնավորապես, ասել է, որ Եվրամիության՝ հայտարարությունների մակարդակում հայտնվող աջակցությունը չի համապատասխանում գործնական քայլերին, և ԵՄ-ն կա՛մ պետք է վերանայի այդ հայտարարությունների բարձր տոնը, կա՛մ քայլերը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ եվրոպական աջակցությամբ կամ առանց դրա Հայաստանը շարունակելու է ներքին բարեփոխումները։ Նա անգամ մի դրվագ է ներկայացրել եվրոպացի մի պաշտոնյայի հետ իր զրույցից, որի ժամանակ վերջինս խոստացել է Հայաստանին ինչ-որ դրամական աջակցություն, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը տվել է հայ կոռուպցիոներներից մեկի անունը ու ասել, որ եթե նրան լավ թափ տան, այնքան փող կթափվի, որքան այդ պաշտոնյայի խոստացած օգնությունը։

Նիկոլ Փաշինյանի այս և մի շարք այլ հայտարարություններ նշանակում են, որ վարչապետը գումարի աղբյուր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը, կարծում է, որ այդ պայքարի արդյունքում հնարավոր է հավաքագրել Եվրոպական միության աջակցությանը համադրելի գումար։ Ու ակնհայտ հանդիմանական տոնով է խոսում Եվրամիության հասցեին։

Որքանով է նորմալ, երբ տասնամյակներ շարունակ դրամական հսկայական աջակցություն տրամադրած կառույցի հետ այդ աջակցությունը ստացած երկրի ղեկավարը խոսում է նման տոնով՝ այլ քննարկման նյութ է։ Ինչպես և այլ քննարկման թեմա է այն հանգամանքը, որ իրեն հայաստանակենտրոն հայտարարած իշխանությունը երկու ամիս շարունակ Ռուսաստանի հասցեին միայն դրվատանքի խոսքեր է շռայլում, իսկ Եվրոպայում արժանանալով աննախադեպ բարձր մակարդակի ընդունելության՝ հանդես է գալիս կոշտ հանդիմանանքով։ Դա Հայաստանի կողմնորոշման շատ խոսուն վկայությունն է, և երևի նման հայտարարությունների հաշվարկն այն է, որ Մոսկվայում կլսեն դրանք ու կգնահատեն ըստ արժանվույն։

Բայց Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարություններում կարևոր է մեկ այլ սկզբունքային, հայեցակարգային մոտեցում։ Նա փաստորեն կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում կարելի է այնքան գումար հավաքագրել, որը համադրելի կլինի Եվրամիության աջակցության հետ։

Գումարի չափի առումով կարելի է այս պնդման հետ համաձայնել կամ ոչ, բայց խնդիրը տվյալ դեպքում գումարի չափը չէ, այլ այն, որ դրանք միանգամայն այլ փողեր են ու ունեն միանգամայն այլ ֆունկցիոնալ նշանակություն։

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջե վերադարձվող գումարները, պատկերավոր ասած, չոր փողեր են, որոնք լավագույն դեպքում դառնալու են պետության ծախս բյուջեի որևէ տողով։ Մինչդեռ Եվրամիության տրամադրած աջակցության շրջանակներում Հայաստանին տրվող գումարները ունեն ինստիտուցիոնալ, համակարգային ու համակարգաստեղծ նշանակություն։ Եվրամիությունը Հայաստանին ֆինանսական աջակցություն է տրամադրում կոնկրետ ծրագրերով, մշակված ու գնահատված ծրագրերի հիման վրա, որոնք, որպես կանոն, ունենում են ենթակառուցվածքային ուղղվածություն՝ գյուղատնտեսություն, գիտություն, տեխնոլոգիաներ և այլն։ Եվրամիությունը տրամադրում է ոչ միայն «չոր» փող այլ, նաև այդ գումարի ծախսման երաշխավորություններ, խորհրդատվություն, արդյունավետության վերահսկողության մեխանիզմներ, կադրերի վերապատրաստում և այլն։ Այսինքն՝ եվրոպական աջակցությամբ ստացվող գումարները Հայաստանի համար ունեն մուլտիպլիկատիվ նշանակություն և ապահովում են ոչ միայն, երբեմն ոչ այնքան տնտեսական, որքան սոցիալական, համակարգային էֆեկտ։

Ասվածի վկայությունն այն է, որ Հայաստանում քիչ թե շատ կայացած, միջազգային չափանիշներին համապատասխանող գրեթե բոլոր համակարգերը, այդ թվում՝ պետական կառավարման համակարգերը, կայացել են արևմտյան՝ ամերիկյան կամ եվրոպական դրամաշնորհներով ու աջակցության այլ ծրագրերով՝ Կադաստրի պետական կոմիտե, Ոստիկանության անձնագրային բաժանմունքներ, ավտոմեքենաների գրանցման ու օտարման համակարգեր, կրթական հաստատություններում ստեղծված կենտրոններ… Շարքը կարելի է երկար շարունակել։

Կոռուպցիայի դեմ պայքարից ստացվող գումարները նույն հարթության վրա դնել Եվրամիության աջակցության հետ՝ նշանակում է անտեսել եվրոպական գումարների այդ՝ հարակից, սակայն չափազանց կարևոր ազդեցությունները։

Կոռուպցիայի դեմ պայքարը միջոց է երկրում օրինականության հաստատման համար՝ անկախ նրանից, թե որքան գումար է հավաքագրվում դրա արդյունքում։ Եվ ոչ ավելին։ Մինչդեռ մեր իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը կարծես դարձրել են նպատակ, ու այնպիսի տպավորություն է, որ դա դրվել է վարվող տնտեսական քաղաքականության հիմքում։ Մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարն իրականում գրեթե կապ չունի կամ ընդհանրապես կապ չունի տնտեսական քաղաքականության հետ։ Այն ընդամենը այդ քաղաքականությանը սպասարկող գործիք է, որի նպատակը պետք է լինի հավասար մրցակցային դաշտի ապահովումը, արտոնյալների բացառումն ու պատասխանատվության ենթարկումը։

Կոռուպցիայի դեմ պայքարով հնարավոր չէ երկիր պահել ու տնտեսություն զարգացնել, ինչը փորձում է անել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում