Արցախում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և մի շարք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
«Առավոտյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում ունեցանք ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և մի շարք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախի Հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ», -Facebook-յան իր էջում գրել է Ա. Գրիգորյանը։