Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին։ Այս մասին նշված է Թուրքիայի վարչապետական ապարատի ինտերնետային կայքում։
Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ու Օբաման քննարկել են սիրիական և լիբիական վերջին զարգացումները, ինչպես նաև մերձավորարևելյան խաղաղ գործընթացը։ Կողմերը որոշել են, որ Սիրիայի ժողովրդի պահանջները պետք է բավարարվեն, պետք է բարեփոխումներ անցկացվեն, և վերջ տրվի խաղաղ բնակչության դեմ գործադրվող բռնություններին։
Լիբիայի վերաբերյալ էլ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի առաքելությունն ու նպատակները, լիբիացիներին օգնության ցուցաբերումը և այլն։