Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

«Առավոտ». ԵԽԽՎ-ում քննարկում են ԼՂՀ խնդիրը, իսկ հայերը չկան

Թերթը գրում է, որ հայկական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ԼՂՀ խնդրով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքներին: Այդ մասին երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աոաջին նիստի ժամանակ հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը. «Իմաստ չունի մասնակցել և լսել բազմիցս լսված անհիմն մեղադրանքներ և ուղղակի պրոպազանդա: Դա մենք բավարար լսում ենք այստեղ՝ նիստի ժամանակ»,- ելույթի ժամանակ նաև այսպես է հիմնավորել Դավիթ Հարությունյանը հայկական պատվիրակության բոյկոտը: Նախորդ առաջարկությամբ Դավիթ Հարությունյանը կոչ էր արել սկսել ձեռնարկել քայլեր փոխադարձ վստահության ձևավորման ուղղությամբ՝ աոնվազն երկու պատվիրակությունների միջև որպես աոաջին նվազագույն քայլ»,- գրում է թերթը:

«Նպատակն այն էր, որպեսզի քննարկումներ սկսվեն երկու պատվիրակությունների միջև ոչ ավելի քան մեկ միջնորդի մասնակցությամբ, որը չի կարող լինել Ասամբլեայի ղեկավարը կամ այս ժամանակավոր հանձնաժողովի նախագահը»,- «Ա1+»-ին մանրամասնել է Դավիթ Հարությունյանը:

«Ավելին, մեր պատվիրակությունը առաջարկել է վեհաժողովի նիստերի ժամանակ փոխադարձ մեղադրանքների մորատորիում հայտարարել, առաջարկն արվել է շատ վաղուց, իսկ նախորդ անգամ հենց վեհաժողովի նիստի ժամանակ Դավիթ Հարությունյանը հրապարակային հնչեցրել է առաջարկը: Իսկ այսօր նա նշեց, որ այդ առաջարկը մնացել է անարձագանք»,- գրում է «Առավոտ»-ը և մեջբերում. «Եվ ես որպես աոաջին քայլ հայտարարում եմ միակողմանի մորատորիում և կոչ եմ անում, որպեսզի Ադրբեջանի պատվիրակությունը միանա այդ մորատորիումին»,- ԵԽԽՎ նիստի ժամանակ այսօր հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

«Մորատորիումը միանգամից մերժվեց ադրբեջանական պատվիրակության կողմից, քանի որ Հարությունյանին հաջորդող ելույթում պատգամավոր Փաշաևան նորից հիշեցրեց 15 տարվա իրենց «օկուպացված տարածքների» մասին,- գրում է թերթը. «Սա հենց այն էր, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք, որ խոսակցությունները, թե այդ ժամանակավոր հանձնաժողովը կոչված է լինելու ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ, ի չիք են դառնում, որովհետև երբ դրան մասնակցում են պատգամավորները, այդ գործընթացը, որպես կանոն, ունենում է շատ վատ պրոպագանդիստական նպատակ, իսկ այն, ինչ մենք ենք աոաջարկում, խոհեմ, սթափ մոտեցումն է»,- եզրափակել է Դավիթ Հարությունյանը:

«Իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններն էականորեն կապված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանում նախատեսված հանդիպման արդյունքների հետ: Երեկ Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նախատեսված հանդիպումից, պարոն Չավուշօդլուն ասել է. «Ես բոլորից շատ եմ ցանկանում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այս ամիս Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրեն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիրը: Չեմ կարծում, որ որևէ մեկը ոչ կասի այդ համաձայնագրին: Մենք կողջունենք այդ առաջընթացը»,- հայտնում է թերթը և հավելում. «Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելով՝ ասել է, թե այս հարցը ուղղակիորեն կապված է Կազանում կայանալիք հանդիպման արդյունքների հետ. «Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա դա ուղղակիորեն կապված է աոաջին հարցի հետ՝ արդյոք երկու ղեկավարների միջև կլինի՞ համաձայնագիր: Թուրքիան ունի որոշակի պայմաններ, ինչի մասին Թուրքիայի վարչապետը մի քանի անգամ մեկնաբանություններ է արել: Եվ եթե այդ պայմանները կատարվեն, կարծում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն խորհրդարանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում