Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Հայաստանի նոր դերը ռեգիոնում. անհասանելի նշաձող Ադրբեջանի համար

Իլհամ Ալիևը մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները Հայաստանից կարող են տարածվել դեպի Ադրբեջան, Բրյուսելում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ դա է նաև պատճառը, որ Հայաստանի փոփոխություններից հետո Ալիևը կուտակումներ է անում սահմանին և հրթիռներ ցուցադրում: Առաջին հայացքից այդ հայտարարությունը տողատակում բավական հեգնանք է պարունակում Բաքվի գործողությունների հասցեին: Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը պարունակում է քաղաքական բավականին նուրբ մեսիջ, ընդ որում՝ ուղղված ոչ միայն եվրոպական պետությունների ղեկավարներին, կամ եվրաատլանտյան հանրությանը, որն իրեն պատասխանատու է համարում ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում, և ըստ այդմ պետք է պատասխանատու համարի իրեն Ալիևի ագրեսիայի և սպառնալիքների համար, որոնք ուղղվում են ժողովրդավարությանը՝ արդեն ի դեմս Հայաստանի:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քողարկված ակնարկ է նաև Ալիևին, այն մասին, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությանը ամենևին չի օգնելու ինքնապահպանության հարցում, այլ հակառակը՝ ժողովրդավարությանը հրթիռներով դիմագրավելն էլ ավելի է մոտեցնելու այն Բաքվին: Խոշոր հաշվով, Հայաստանի խնդիրը չէ Բաքվի ժողովրդավարացումը, համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չէ, թե Ադրբեջանի ժողովրդավարական շրջանակներն ինչ են մտածում ղարաբաղյան խնդրի մասին, կարգավորման տարբերակների, մեթոդաբանության: Այն, որ նրանք Ադրբեջանի ներքին հարցերում, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մամուլի և խոսքի ազատության հարցերում սուր ընդդիմություն են Ալիևին, մի բան է, իսկ ղարաբաղյան խնդիրը՝ այլ բան:

Համենայնդեպս, Հայաստանին կարծես թե հայտնի չեն ադրբեջանական քաղաքական, ժողովրդավարական վարկով քիչ թե շատ ազդեցիկ ուժեր, որոնք լինելով ժողովրդավարության և ազատության արժեքների կրողներ, նույն արժեքների դաշտում են չափում նաև արցախյան խնդիրը, գնահատում այդ դիտանկյունից: Այդ տեսանկյունից, Ադրբեջանի «ժողովրդավարական ապագայի» հարցում ինդիկատորը պետք է լինի Արցախը, Արցախի խնդրում այդ ուժերի մոտեցումը, և եթե այն որևէ կերպ չի տարբերվելու Ալիևի մոտեցումներից, ապա խորքային, աշխարհաքաղաքական և քաղաքակրթական տեսանկյունից Ադրբեջանի «ժողովրդավարական ապագայի» արժեքը միջազգային անվտանգության և կայունության խնդիրների տեսանկյունից, ըստ էության, զրո է: Եվ այս իմաստով Նիկոլ Փաշինյանի հայտարարության տողատակում թերևս պետք է նշմարել խնդիրը այդ շերտերով, հատկապես նկատի ունենալով այն, որ Բրյուսելում ՆԱՏՕ վեհաժողովի շրջանակում նաև տեղի է ունեցել Ադրբեջան-ԵՄ գործակցության եռամյա փաստաթղթի ստորագրում: Ադրբեջանն անշուշտ հեռու է ԵՄ ուղղությամբ Հայաստանի հետ հավասար քայլելուց, հատկապես այժմ՝ թավշյա հեղափոխությունից հետո, սակայն ակնհայտ է, որ Բաքուն միաժամանակ կփորձի «ժողովրավարացման» իմիտացիոն գործընթաց սկսել Եվրամիության հետ, Հայաստանից շատ չկտրվելու համար:

Եվ այստեղ Երևանի համար թերևս ամենաառանցքային խնդիրներից մեկը այն է, որ ներքին վերափոխումների հայկական գործընթացը լինի ոչ միայն Ադրբեջանի հանդեպ առավելության գործոն, այլ նաև հիմք ռեգիոնալ նոր չափանիշներ սահմանելու համար: Այդ մասով, ընդամենը մի քանի տարի առաջ լոկոմոտիվը Վրաստանն էր, որը կատարեց իր դերն այդ առումով և հիմա Վրաստանի դերն արդեն բոլորովին այլ տիրույթում է, կապված ուղղակիորեն ՆԱՏՕ-ի հետ: Այժմ ժողովրդավարացման նոր ռեգիոնալ ալիքի և խորության լոկոմոտիվը Հայաստանն է, ու այդ հանգամանքը պետք է ծառայի նաև ռեգիոնալ նոր նշաձողեր սահմանելուն, առաջին հերթին Ադրբեջանի մասով, ըստ էության կանխարգելելով Բաքվի իմիտացիայի հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում