Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը, այսօր առավոտյան Երևան-Մոսկվա-Սոֆիա չվերթով մեկնեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ հուլիսի 13-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:
Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի և Հոլանդիայի ազգային հավքականակնները:
Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:
Մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները ՝
1. Ջասթին Կույումջյան – Լոս Անջելես, ԱՄՆ
2. Շանթ Արսլանյան – Լոս Անջելես, ԱՄՆ
3. Ալեքս Իսկենդերյան – Լոս Անջելես, ԱՄՆ
4. Գաբրիել Աճեմյան – Լոս Անջելես, ԱՄՆ
5. Անդրե Զոհրաբյան -Լոս Անջելես, ԱՄՆ
6. Զաքարի Թավիթյան – Միլֆորդ, ԱՄՆ
7. Գեորգի Պոդկոլզին – Մոսկվա, Ռուսաստան
8. Արտյոմ Փեչենջյան – Դոնի Ռոստով, Ռուսաստան
9. Արման Դանիելյան – Երևան, Հայաստան
10. Դավիթ Խաչատրյան – Երևան, Հայաստան
11.Դավիթ Միքայելյան – Արցախ
12. Արամ Մկրտչյան – Արցախ
Արամ Արսլանյանը չի մեկնել հավաքականի հետ վնասվածքի պատճառով:
Միքայել Պողոսյանին օգնում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը: