Այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:
«Նախագիծը լավն է, բայց կիսատ է, իսկ ցանկացած կիսատ բան ի վերջո կարող է վատը դառնալ: Էնպես չլինի, որ մեր երկրում բարեխիղճ, օրինապաշտ քաղաքացիներն իրենց զգան հիմարի դերում»,- իր ելույթում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Նրա խոսքով՝ 150 հազար հոգուն ներում ենք՝ լավ ենք անում, բա էն 1 միլիո՞նը, որ վճարել է տուգանքները, ինչո՞ւ պետք է հիմարացած վիճակում լինի:
Ուստի Հայկ Բաբաուխանյանն առաջարկեց մտցնել վաուչերի գաղափարը:
Մանրամասները՝ տեսանյութում: