Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին «դավաճանություն չէ, բայց նոնսենս է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Սա վարչապետի առաջին պաշտոնական այցն է Եվրամիության մայրաքաղաք, նախատեսվում է մասնակցություն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպումներ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ռուսաստանում, սակայն, այս մասնակցության հետ կապված միանշանակ դրական կարծիք չկա, և տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները վկայում են այն մասին, որ այդ փաստն այնքան էլ Ռուսաստանի «սրտով չէ»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կովկասի հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը նշեց` նոնսենս է, երբ պետությունը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, բայց մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: «Անկասկած՝ դա նոնսենս է։  Միևնույն ժամանակ պետք է հասկանալ մի յուրահատկություն ևս՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը։ Այդ ֆորմատի շրջանակներում նրանք քննարկելու են Ղարաբաղյան հակամարտությունը. նորից՝ այդ ֆորմատով քննարկելը նոնսենս է»,- ընդգծեց Տարասովը։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշում է. «Հայաստանը խաղում է մի քանի հարթակներում՝ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՆԱՏՕ-ի, Հայաստանը զարգացնում է հարաբերությունները Եվրամիության հետ՝ լինելով ԵԱՏՄ անդամ։ Պետք է հաշվի առնենք, որ Մինսկի խումբը բաղկացած է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից, առաջին երկուսն Արևմուտքի ներկայացուցիչ են, բայց Ռուսաստանի հետ տանդեմ են Ղարաբաղյան հարցով։ Կարելի է  ասել, Հայաստանն իր խնդիրները բավականին հաջող լուծում է»,- ընդգծեց Ստանիսլավ Տարասովը։

Քաղաքագետը նաև շեշտում է՝ ինքն անձամբ Հայաստանի գործողությունները դավաճանություն չի որակում. «Ես ավելի շատ նայում եմ գործողությունների ռազմավարությունը։ Չշտապենք կատեգորիկ մեկնաբանություններ անել, կարծում եմ՝ միայն ռադիկալները կարող են դա դավաճանություն որակել։ Ըստ իս՝ դա Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության դրսևորումներից է»։

Ստանիսլավ Տարասովը նաև չի կարծում, թե պաշտոնական Մոսկվան կոշտ կարձագանքի Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. «Առայժմ ես այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել, բայց,  օրինակ,  գիտեմ, որ երբ Նախիջևանում իրավիճակը լարված էր, ՀԱՊԿ-ը նշել էր, որ անհանգստացած է իրավիճակով։ Հասկանում եք՝ այդ «կամ-կամ»-ը չի աշխատում, ուկրաինացիներն էլ ժամանակին «կամ-կամ»-ի գնացին ու Մայդան ստացան։ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում կորցնել ժողովրդավար ղեկավարի իմիջը, իսկ դա ենթադրում է համագործակցություն Արևմուտքի հետ։ Հայաստանի շահերից է բխում այդ համագործակցությունը, Ադրբեջանը կամ Թուրքիան ավտորիտար երկրներ են՝ նախագահի ուժեղ կառավարմամբ, հնարավոր պատերազմի դեպքում ժողովրդավար երկիրը կպատերազմի ավտորիտար ռեժիմի դեմ։ Աստված չանի՝ պատերազմ լինի, բայց այդպիսի հնարավորության դեպքում Արևմուտքի համակրանքը Հայաստանի կողմը կլինի»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, մինչդեռ,  նշում է՝ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին որևէ  կերպ չի հակասում այն  պարտավորություններին, որ մենք ստանձնել ենք ՀԱՊԿ-ի առջև: «Ռուս փորձագետները տարբեր մեկնաբանություններ կարող են անել, Հայաստանը որևէ պարտավորություն չի խախտում. այստեղ խոսքն ընդամենը համագործակցության և ոչ անդամակցության մասին է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Գրիգորյանի խոսքով՝ եթե այդ համագործակցությունը կապված չէ զինատեսակներ ձեռք բերելու, ծավալուն ռազմական գործողությունների կամ  այդ կառույցին անդամակցության հետ, Հայաստանն ազատ է  ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում: «Օրինակ՝ արտակարգ  իրավիճակների, գիտության կամ խաղաղապահ առաքելության շրջանակներում չեմ կարծում, թե այդ ամենը հակասում է։ Մենք կարող ենք նույնիսկ ընդլայնել ծրագրերը, ու քանի Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չի դնում, որևէ պարտավորություն չի խախտվում, և որևէ հակասություն փնտրել պետք չէ»,- նկատեց նա։

Ստեփան Գրիգորյանը նաև  դրական է գնահատում ՀՀ վարչապետի այցը Բրյուսել և ծանոթությունը ԵՄ  բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում