Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Եվ սրանք են բարեփոխման առաջամարտիկները

Երկխոսության թեմայով պատասխանելով ընդդիմությանը` Սերժ Սարգսյանն իրականում բավական հետաքրքրական մեսիջ հղեց նաև իշխանական համակարգին, կամ ավելի կոնկրետ` սրեց ներիշխանական ինտրիգը կապված առաջիկա ընտրությունների հետ: Ընդդիմությանը Սերժ Սարգսյանը հորդորեց Հովիկ Աբրահամյանի հետ խոսել, եթե հետաքրքրվում են զուտ ընտրական հեռանկարներով, իսկ սոցիալ-տնտեսական հարցերով խոսել Տիգրան Սարգսյանի հետ: Երրորդ հասցեատերը Կարեն Կարապետյանն էր` Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը: Այսպիսով, Սերժ Սարգսյանն, ըստ էության, իշխանական բուրգին փորձեց, այսպես ասած, հաղորդել որոշակի դասավորության հետ կապված մեսիջ:

Ըստ այդմ` ընտրական պրոցեսի պատասխանատուն լինելու է Հովիկ Աբրահամյանը: Այսինքն` սա նշանակում է, որ իշխանության դիրքերի համար նա է լինելու պատասխանատու, ձախողումներն ու հաջողությունները նրան են վերագրվելու: Այս առումով կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին է տեսնում ՀՀԿ ցուցակի առաջին համար: Համենայնդեպս, այն պարագայում, երբ ընտրական գործընթացի պատասխանատուն Հովիկ Աբրահամյանն է, ՀՀԿ ցուցակի որևէ այլ համար, այդ թվում` Տիգրան Սարգսյանը, դառնում է պարզապես ձևական, դրածո, ոչինչ չորոշող ֆիգուր` դեկոր: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա Սերժ Սարգսյանը համակարգին հավանաբար ակնարկեց, որ նրան թողնելու է առնվազն մինչև ընտրություններ:

Դա նաև հասարակությանն ու քաղաքական դաշտին ուղղված մեսիջ էր: Նաև այդպիսով Սերժ Սարգսյանը փորձեց որոշակի բալանս ապահովել Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի միջև` ցույց տալով, որ իր քաղաքական համակարգի հարցում նա վստահում է Հովիկին, իսկ ահա տնտեսական քաղաքականությունն ու սոցիալական հարցերը վստահում է Տիգրանին: Իսկ Կարեն Կարապետյանը` Տաշիրի Սամոյի եղբայրը, ըստ երևույթին Սերժ Սարգսյանի, այսպես ասած, «ոսկե պահեստն» է հռչակվում, երբ կարող է, ասենք, փոխարինել թե՛ Հովիկին, թե՛ Տիգրանին:

Ահա, մոտավորապես այս կոնֆիգուրացիայով է Սերժ Սարգսյանը դիմավորում առաջիկա ընտրական պրոցեսները, և սա ոչ միայն ընդդիմությանը տրված հասցեներ էին, այլ նաև իշխանական համակարգին ուղղված մեսիջներ, որպեսզի հստակ լինի համակարգի համար, թե ով որտեղ է և ինչ անելիք ունի: Պետք է, թերևս, նկատել, որ Սերժ Սարգսյանի տված այդ դասավորությունը, մեղմ ասած, չի համապատասխանում նրա տված բարեփոխումների վերաբերյալ հավաստիացումներին, որոնց մի մասն էլ ամենայն հավանականությամբ վաղը կփորձի տալ ԵԽԽՎ նստաշրջանում իր ելույթի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում