Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Կապիտալի փախուստը ահագնացնող չափեր է ընդունում

Սպասումները, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանը կողողվի ներդրումներով, ու երկրում տնտեսական աճի բում կսկսվի կարծես թե չեն արդարանում: Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական արգելք և խոչընդոտ Ալեքսանդր Սարգսյանը չկա, նա այլևս չի կարող ներդրողներին պարտադրել նրանց բիզնեսում փայ մտնել, մենաշնորհներն արգելված են, կոռուպցիա պետական մակարդակով արգելված է, նույնիսկ ԱԱԾ-ն է պատրաստ աջակցել յուրաքանչյուր առանձին ներդրողի, որ հանկարծ որևէ մեկը չհամարձակվի նրան նեղացնել: Մինչդեռ ոչ միայն ներդրումային բում չկա, այլ տեղի են ունենում խիստ մտահոգիչ իրադարձություններ, որը կարելի է բնորոշել որպես կապիտալի արտահոսք, ավելի շուտ փախուստ:

Խոսքը միայն այն մասին չէ, որ անօրինական ճանապարհով աշխատած փողերը նախկին պաշտոնյաները կամ իշխանամերձ գործարարները շտապ կարգով հանում են Հայաստանից: Դա միանգամայն տրամաբանական է, քանի որ Հայաստանում այլևս չկա բանկային գաղտնիք հասկացությունը, և յուրաքանչյուր պահի ԱԱԾ-ն կարող է տեղեկանալ թե ով որ բանկում որքան ավանդ ունի ներդրած: Չի բացառվում, որ ԱԱԾ-ն ունի բոլոր մեծ ավանդատուների ցուցակները և հետևում է դրամական միջոցների շարժին: Այս պայմաններում բնական է, որ մարդիկ իրենց կուտակածը (օրինական, թե ոչ օրինական ճանապարհով հարցը չի քննարկվում) փորձում են թաքցնել ԱԱԾ աչքի համար անտեսանելի ինչ-որ տեղ: Յուրաքանչյուրն է սպասում, որ իրեն կարող են կանչել համապատասխան հիմնարկ և տալ շատ տրամաբանական հարց` քեզ այդ փողը որտեղից, որի պատասխանը չկա:

Բայց ավելի վտանգավոր է ոչ միայն կանխիկ փողի արտահոսքը, այլ որ հայ գործարարները պատրաստվում են հրաժարվել իրենց բիզնեսից: Արդեն տեղեկություններ կան, որ «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը վաճառելու մտադրություն ունի ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը: Ընդ որում՝ կան գնորդներ ի դեմս ռուսական ֆինանսական հայտնի խմբերից մեկի: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը բանակցություններ է վարում ռուսական «Մագնիտ» ցանցի հետ: Արաբական գնորդների հետ բանակցություններ է վարում նաև ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը:

Այս ցանկը կարող է շարունակվել, որովհետև նախկին իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող գործարարները, ովքեր սովոր են եղել ծագած խնդիրները լուծել իշխանության առաջին դեմքերի հետ բանակցությունների արդյունքում, հիմա հասկանում են, որ մտնում են պերմանենտ անկայունության փուլ: Իսկ ոչ մեկը չի ուզում անիմաստ ժամանակ և նյարդեր վատնել՝ մանավանդ, երբ մի խնդիրը չհաղթահարված՝ ծագում են նորերը:

Օրինակ՝ մսի վաճառքը ավելացված արժեքի հարկով հարկելու փայլուն գաղափարը: Հայաստանում հազիվ էր հաջողվել թարմ մսի վաճառքը հակահիգիենիկ շուկաներից տեղափոխել խանութներ, և ահա հեղափոխական իշխանությունները կրկին ստիպում են, որ մսի վաճառքը տեղափոխվի փողոց: Որովհետև անկախ էժան մսի կողքին արվող վարչապետական սելֆիների՝ ԱԱՀ-ի կիրառման արդյունքում միսը թանկանում է 600 դրամով, և դառնում է անմրցունակ փողոցում վաճառվողի համեմատ: Իհարկե, կառավարությունը կարող է արգելել փողոցային մսի վաճառը, բայց կարող է ավելի հեղափոխական քայլի գնալ և ընդհանրապես արգելել մսի օգտագործումը սննդի մեջ:

Նոր կառավարության գործունեության արդյունքում կտրուկ վատթարացել է նաև ՓՄՁ-ների վիճակը, հատկապես փոքր խանութպաններինը: Նրանք ասում են, որ նոր իշխանություններին իսկապես հաջողվել է ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորել: Այսինքն՝ մեծածախ բազաները այլևս հաշիվ-ապրանքագիր են տալիս, իսկ դա նշանակում է, որ փոքր խանութներն էլ ապրանքը վաճառելիս պետք է ՀԴՄ տան: Փոքր խանութպաններն ասում են, որ փաստաթղթավորման արդյունքում իրենց հարկային բեռը մեծացել է, իսկ շրջանառությունը մնացել է նույնը: Սա նշանակում է, որ փոքրանում է նրանց բիզնեսի եկամտաբերությունը, և դա որոշ դեպքերում այնքան կրիտիկական է, որ իրենք սիպված են մտածել բիզնեսը պահելու նպատակահարմարության մասին: Կարելի է ասել, որ ով չի կարող կամ չի ուզում աշխատել օրենքով, ապա պետք է փակվի, և դրան այլընտրանք չկա: Միայն թե հարց է առաջանում՝ արդյոք մարդի՞կ են օրենքների համար, թե՞ օրենքները մարդկանց:

Հայաստանի նոր իշխանությանը հաջողվել է հասնել նրան, որ բիզնեսի մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել առ այն, որ իշխանությունները ի դեմս իրենց տեսնում են թշնամիների և նպատակ են դրել ոչնչացնել իրենց: Նման պայմաններում բիզնեսը փորձում է ինքնապահպանման բնազդով ապահով տեղ փնտրել, և որքան էլ ցավալի է, նրանց համար ապահով է միայն Հայաստանից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում