Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Բաքվի տենդը. շանտաժը չանցավ, Երևանը պետք է անցնի գրոհի

Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կլինի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն առաջին անգամ: Մինչ այդ, Հայաստանի նոր իշխանության և Ադրբեջանի իշխանության միջև եղել են, այսպես ասած, ոտքի վրա ծանոթություններ՝ Փաշինյան-Ալիև և Մնացականյան-Մամեդյարով մակարդակներում, տարբեր առիթներով:

Բրյուսելում հանդիպումը, փաստորեն, տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Վեհաժողովի շրջանակում, ինչը խորհրդանշական է՝ այն իմաստով, որ առաջին այդպիսի հանդիպումը, փաստորեն, տեղի է ունենում ոչ թե Մոսկվայում, այլ Արևմուտքի «հովանու ներքո»: Իհարկե, սա թերևս խորհրդանշական, սակայն ամենևին ոչ բեկումնային դրվագ է՝ նկատի ունենալով այն, որ ղարաբաղյան գործընթացում հանդիպումներն այս տեսանկյունից, այսպես ասած՝ տեղից տեղ կամ թևից թև են անցնում, մե՛կ լինելով արևմտյան հովանոցի ներքո, մե՛կ տեղի ունենալով ռուսական հովանոցի տակ:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը բացի առաջինը լինելու մասով ինքնին ուշագրավությունից, հետաքրքիր է նաև մեկ այլ իրողության ֆոնին, որը կարող ենք բնորոշել որպես «Բաքվի տենդ»: Բանն այն է, որ Ադրբեջանը մի քանի օր առաջ Մինգեչաուրի ՀԷԿ-ի վթարի պատճառով հայտնվել էր խավարում: Մայրաքաղաք Բաքուն և մի շարք այլ խոշոր բնակավայրեր հոսանքազրկվել էին: Հունիսի 26-ի ռազմական շքերթում ցուցադրած Ադրբեջանի, այսպես ասած, հզորությունը կամ մկանները մի վարկյանում պայթել էին: Հետո եղել է նաև մահափորձ Գյանջայի քաղաքապետի դեմ: Այն, որ Ալիևը մահափորձի գործը վերցրել էր իր անձնական հսկողության ներքո, վկայում է, թե Բաքվում ինչպիսի նշանակություն են տվել տեղի ունեցածին: Օրեր անց էլ պաշտոնապես հայտարարվեց՝ իրավապահների համատեղ հայտարարության միջոցով, որ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձը եղել է ավելի լայն հեղաշրջման և Ադրբեջանում իսլամական ծայրահեղության հաստատման փորձ:

Ահա Ադրբեջանում այդ տենդագին ֆոնին տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, ըստ էության՝ նաև Բրյուսել Նիկոլ Փաշինյանի առաջին այցի շրջանակում: Ակնառու էր, որ Բաքուն, զգալով Հայաստանի նոր իշխանության ահռելի առավելությունը միջազգային վարկի և քաղաքական կշռի տեսանկյունից, վերջին երկու-երեք ամիսներին, ըստ էության, ինտենսիվացրել էր ռազմական հռետորաբանությունը՝ Հայաստանից իր ակնկալվող «ինտենսիվ բանակցությունները» ստանալու համար: Ու ակնհայտ է նաև, որ Բաքուն այդ իմաստով չի շտապում քաղաքական շփումների հարցում՝ ռազմական-մկանների ցուցադրության հարցում դրսևորելով ավելի ու ավելի ագրեսիվություն, նոր հեռահար հրթիռներ Բելառուսից, Իսրայելից, կուտակումներ, ինտենսիվ շարժեր, հայկական կողմի համար մտահոգության նոր ուղղության «սադրում»՝ Նախիջևանի մասով, միաժամանակ ինտենսիվ աշխատանք Կրեմլին համոզելու, որ Հայաստանում ձևավորված է հակառուսական իշխանություն, որին պետք չէ վստահել:

Երևանը, սակայն, մնաց անդրդրվելի, Ադրբեջանի ջանքերը չտվեցին արդյունք, հայ-ռուսական տիրույթում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Պուտինի հետ երկու հանդիպումներում ձևավորել փոխադարձ վստահության նվազագույն մթնոլորտ և անցնել Արևմուտքի հետ նոր հարաբերության կառուցմանը՝ նախորդից եղած արդեն իսկ որոշակի կարևոր հիմքերի վրա: Միաժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն, իհարկե, պատերազմ չի սկսի (այսինքն՝ ցույց տալով դրանով, որ կա նույնիսկ այդ տարբերակի դիտարկումը, և Բաքուն թող չմտածի, թե Երևանից դա պետք չէ սպասել), բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը պատերազմ սկսելու դեպքում կստանա հուժկու հակահարված: Բաքվի շանտաժը չընդունեց նաև Մոսկվան, որին մի շարք պատճառներով բացարձակապես ձեռնտու չէ իրավիճակի լարումն ու ռազմական գործողությունների վերսկսումը:

Այն, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում, ըստ էության՝ ՆԱՏՕ-ի կուլուարներում, Արևմտյան հովանոցի ներքո, նաև թերևս հենց Մոսկվայի, այսպես ասած, լռելյայն համաձայնությունն է, որն այդպիսով իր, այսպես ասած, «գլուխն» է ազատում Ադրբեջանից, որի նախագահ Ալիևին ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը Պուտինը բավական պատկերավոր կերպով սպասեցնել տվեց մինչև սեպտեմբեր՝ ասելով, որ կարևոր հարցերը կքննարկեն այդ ժամանակ: Հետաքրքիր է, թե արդյո՞ք մինչև սեպտեմբեր տեղի կունենա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումը:

Միով բանիվ, Ադրբեջանի շանտաժի և հոգեբանական ճնշման փորձի տապալումից հետո Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը Երևանն արդեն թերևս պետք է անցնի անմիջական դիվանագիտական գրոհի՝ իրացնելով իր ստացած քաղաքական և քաղաքակրթական առավելությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում