Wednesday, 24 04 2024
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը

Քոչարյանի «բացահայտումները». ովքե՞ր են եղել նրա հանցակիցները

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է արտերկրում. այնքան զբաղված է, որ չի կարողանում վերադառնալ Հայաստան և ներկայանալ ՀՔԾ, սակայն ժամանակ է գտել ու հարցազրույց է տվել yerevan.today կայքին:

Պարզվում է` երկրորդ նախագահը ոչ թե բանակը խառնել է ներքաղաքական գործընթացներին, այլ ընդամենը կանխել է ԵԿՄ-ի քաղաքականացումը, ակտիվ աջակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ռոբերտ Քոչարյանը սեփական վարկածն է ներկայացնում փետրվարի 23-ին բանակի հրամկազմի հետ ունեցած իր հանդիպման վերաբերյալ: «Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում /այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն/: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ կեղծում է փաստերը: Փետրվարի 23-ն իրականում շրջադարձային պահ է եղել Մարտի 1-ի գործընթացում: Ռոբերտ Քոչարյանն այդ օրը ոչ միայն հանդիպել է ՊՆ, ԱԱԾ և ոստիկանության ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ, այլ հրահանգել է գլխավոր դատախազությանը` քրգործ հարուցել Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ, իսկ Միքայել Հարությունյանին` ստորագրել 0038 գաղտնի, հակասահմանադրական հրամանը: Վերջին երկու փաստերի մասին երկրորդ նախագահը կամ լռում է, կամ էլ` ներկայացնում է անհեթեթ պատճառաբանություններ:

Օրինակ` ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ քրգործ հարուցվել փետրվարի 23-ին ու այդ հիմքով էլ երկում սկսվել են մասսայական ձերբակալություններ, երբ Ազատության հրապարակում տեղի էին ունենում բացառապես խաղաղ հանրահավաքներ: Այս հարցը Քոչարյանը շրջանցում է, հակառակ դեպքում` հարկադրված է լինելու խոստովանել, որ հենց փետրվարի 23-ին պետական ողջ համակարգը կոնսոլիդացրել է` իշխանությունը սահմանադրական կարգի տապալման միջոցով յուրացնելու նպատակով:

Քոչարյանը կեղծում է, երբ տպավորություն է ստեղծում, թե իբր զինված երկրապահները միանում էին Լևոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը: Մի շարք ճանաչված հրամանատարներ իրապես եկել են Ազատության հրապարակ, սակայն` քաղաքական գործչի, քաղաքացու կարգավիճակով, առանց զենքի ու հեղաշրջման մտադրության: Անգամ շինծու դատավարություններով Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան զույգը չկարողացավ հիմնավորել, թե Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն իշխանությունը յուրացնելու նպատակ են ունեցել կամ մեղսակից են Մարտի 1-ի սպանություններին:

Դա ներքին փաստթաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում. yerevan.today-ին տված հարցազրույցում ՊՆ նախարարի 0038 հրամանի մասին ասում է Քոչարյանը` պատասխանատվությունը թողնելով ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա: Իհարկե, Քոչարյանը որևէ կերպ չի կարող հիմնավորել, թե սահմանադրական կարգը տապալելու կամ իշխանությունը յուրացնելու ինչ անձնական մոտիվներ ուներ Միքայել Հարությունյանը:

Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին. ասում է Քոչարյանը`«որքանով ինձ հայտնի է» բազմիմաստ ձևակերպումով տպավորություն ստեղծելով, թե Մարտի 1-ի գործողությունները կարող էին ուղղորդված լինել իշխանության այլ կենտրոնից: Ռոբերտ Քոչարյանն անուններ չի տալիս, սակայն ակնհայտորեն նախաքննության մարմնին դնում է Սերժ Սարգսյանի հետքի վրա:

Ինքնապաշտպանական բնույթ ունեցող այս հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանն ընդամենն ավելացրել է հարցերը` պատասխաններ տալու փոխարեն: Նա բնավ էլ չի կարողացել հերքել այն մեղադրանքները, որ ինքն է 2008-ի մարտի 1-ին տվել կրակելու հրամանը: Քոչարյանն ընդամենը մեծացրել է իր հանցակիցների շրջանակը` 0038 հրամանի պատասխանատվությունը թողնելով Միքայել Հարությունյանի վրա և տողատակով հանցակից դարձնելով Սերժ Սարգսյանին:

Առանց Քոչարյանի այս «բացահայտումների» էլ` պարզ էր, որ Քոչարյանը միայնակ չէր կարող կազմակերպել Մարտի 1-ի ոճրագործությունը: Սակայն դա Քոչարյանին չի ազատում ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարից. ընդամենն ավելացնում է իր «էլիտար» հանցակիցների թիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում