Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Ռոբերտ Քոչարյանը՝ խուճապի մեջ. վերջին հույսը՝ Պուտինը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր հրապարակել է ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված որպես վկա հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պատասխան նամակը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018 թվականի հուլիսի 25-ը: «Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր կամ կապի այլ միջոցներով»,- տեղեկացրել է նա:

Լրագրողների հետ զրույցում Սողոմոնյանը նույնիսկ ասել է, թե իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար:

Վիկտոր Սողոմոնյանի այս ինքնավստահության տակ իրականում թաքնված է չքողարկվող խուճապ: Արդեն այն փաստը, որ երկրորդ նախագահի գրասենյակը շտապել է հրապարակել ՀՔԾ-ի ծանուցագրի պատասխանը, հուշում է, որ Քոչարյանը հետախուզման մեջ հայտնվելու իրական վտանգ է զգում և փորձում է մինչև հուլիսի 25-ը ժամանակ շահել՝ իր անելիքները հստակեցնելու համար:

Իհարկե, Սողոմոնյանը կամ որևէ մեկը չեն պատասխանում, թե այդ ի՞նչ անհետաձգելի գործ է Ռոբերտ Քոչարյանին ստիպում մինչև հուլիսի 25-ը չվերադառնալ Հայաստան:

Ըստ ամենայնի և ըստ էության նման անհետաձգելի գործ լինել չի կարող. Ռոբերտ Քոչարյանը պարզապես ժամանակ է շահում, որի ընթացքում թերևս փորձելու է արտաքին ինչ-որ միջամտություններ օգտագործել՝ Նիկոլ Փաշինյանի վրա ազդելու նպատակով: Արժանահավատ է թվում այն վարկածը, որ Հայաստանի երկրորդ նախագահը փորձում է ստանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը, մանավանդ, որ վերջինս կանգնած է հայկական քրեաօլիգարխիայի ձևավորման ակունքներում:

Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել մինչև հուլիսի 25-ը պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր կամ կապի այլ միջոցներով: Երկրորդ նախագահի այս պատրաստակամությունը շատ նման է Ուկրաինայի նախկին տխրահռչակ նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախադեպին, որը թաքնվելով Ռուսաստանում՝ իր դեմ Ուկրաինայում ընթացող դատավարությանը մասնակցում էր տեսաուղերձի միջոցով:

Քոչարյանը հետևողականորեն գնում է Յանուկովիչի հետքերով՝ ծայրահեղ դեպքում ակնկալելով, որ Պուտինի կողմից գոնե ապաստարան կստանա Ռուսաստանում:

Ի դեպ, այսօր Ռոբերտ Քոչարյանը իր գրասենյակի ղեկավարի շուրթերով փորձել է Մարտի 1-ի պատասխանատվությունը դնել արդեն մեղադրյալի կարգավիճակում հայտնված Միքայել Հարությունյանի վրա: Խոսելով պաշտպանության նախարարի 2008-ի փետրվարի 23-ի ակնհայտ ապօրինի հրամանի մասին՝ Վիկտոր Սողոմոնյանը լրագրողներին ասել է, թե դա ՊՆ-ի ներքին հրամանն է, և Սահմանադրությունը չի ասում, որ այդ հրամանը պետք է համաձայնեցվեր Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ռոբերտ Քոչարյանի բարոյական անկումն այլևս ակնհայտ է, ինչը ենթադրում է, որ նա պատրաստ է ցանկացած զազրելի արարքի: Սա ավելի ակտուալ է դարձնում երկրորդ նախագահին բերման ենթարկելու ՀՔԾ որոշումը, ինչն իրավականից զատ՝ ունի խիստ կենսական քաղաքական նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում